Ռուբեն Ռուբինյանին բանագնաց դարձնելու որոշումը կայացվել է միայնակ. Փաշինյանը խաբել է. մաս 51
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Անվերջ կարելի է թվարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները: «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել նրա՝ ավելի վաղ արած հայտարարություններն ու իրականությունը, որոնք իրարից շատ հեռու են: «Թափանցիկ, հաշվետու ու բաց» կառավարման խոստումներով, հաշվետու եւ բոլորին վարչապետ համարող Նիկոլ Փաշինյանն այժմ որոշումներ է կայացնում միանձնյա՝ առանց որեւէ մեկի կարծիքը հարցնելու, եւ չի էլ թաքցնում այդ մասին:
Մեկ օրինակ. հունվարի 1-9-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչպես է կայացվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հայ-թուրքական հարաբերությունների բանագնաց դարձնելու որոշումը: Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց. «Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ԱԽ-ին եւ, մեծ հաշվով, ՀՀ ժողովրդին»:
Լավ է՝ գոնե վերջում նա հիշեց ժողովրդի մասին: Ռուբեն Ռուբինյանին հայ-թուրքական հարաբերությունների բանագնաց դարձնելու որոշմամբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026