ՔՊ-ն ընդդիմության հարցով որոշում չի կայացնի. Խմբակցությունում կա ռադիկալ թեւ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ օրենքի պահանջով ԱԺ խորհրդի արտահերթ նիստ գումարվեց, որի օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորներին մանդատից զրկելու հարցն էր դրված։ ՔՊ-ական մեծամասնությունը պետք է որոշեր՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով դիմե՞լ Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։
Օրենքը պահանջում է, որ նիստին ներկայանան այն պատգամավորները, որոնց հարցը քննվելու է, եթե չեն ներկայանում, նիստը հետաձգվում է մեկ շաբաթով, ապա երկրորդ անգամ քննարկվում է նրանց բացակայությամբ։ Ընդդիմադիրները երեկ չէին ներկայացել նիստին, ուստի այս հարցը կքննարկվի 1 շաբաթ հետո։ Սակայն իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ն, ըստ ամենայնի, ընդդիմության հարցով որոշում չի կայացնի, չնայած խմբակցությունում կա ռադիկալ թեւ, որը պահանջում է առնվազն 10-15 պատգամավորի զրկել մանդատից։
Բանն այն է, որ վերջերս ԱԺ ՔՊ խմբակցությունում քննարկել են ընդդիմադիրների պաշտոնազրկման եւ մանդատազրկման հարցերը։ Պաշտոններից զրկելու հարցում միասնական են եղել, իսկ մանդատների հարցով որոշում չի ընդունվել․ խմբակցության մեծ մասը դեմ է եղել մանդատից զրկելու գործընթացին՝ համարելով, որ, նախ, միջազգային կառույցների կողմից լավ չի ընկալվի իրեն ժողովրդական բաստիոն հռչակած իշխանության այս քայլը, երկրորդ՝ կասկածներ են ունեցել, որ ՍԴ-ն կհամարի, որ ընդդիմադիրները քաղաքական գործունեությամբ են զբաղվել՝ խորհրդարանից դուրս, ուստի դա կդիտարկեն քաղաքական բոյկոտ եւ կմերժեն իրենց դիմումը։
Ըստ էության, այսօր քննարկվում է՝ ԱԺ-ն հիմնա՞րկ է, թե՞ քաղաքական մարմին։ Եթե հիմնարկ է, ուրեմն աշխատանքից բացակայած աշխատողները կարող են ազատվել աշխատանքից։ Եթե քաղաքական մարմին է՝ բոյկոտը քաղաքական պայքարի ամենաընդունված ձեւերից է»:
Մանամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026