Իրական օրակարգերից մեկը պետք է դառնա Հայաստանում և Արցախում բնակչության զգալի աճի խթանումը. Իրանագետ
Բաքվի բռնապետական վարչախմբի պարագլուխը որոշ ժամանակ առաջ սպառնում էր, թե հինգ միլիոնանոց Հայաստանն իր համար վտանգ է, ուստի դա չպետք է թույլատրել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ
Վարդան Ոսկանյանը:
Նա նաեւ նշել է. «Լսիր թշնամուդ և արա հակառակը» սկզբունքն այս պարագայում աշխատում է ամբողջությամբ, ուստի մեր իրական օրակարգերից մեկը պետք է դառնա Հայաստանում և Արցախում բնակչության զգալի աճի խթանումը և արտագաղթի կանխումը։ Մեր վերնախավերը ժամանակին համարձակություն չունեցան մեզ ասելու և քարոզելու, որ պատերազմն անխուսափելի է, ուստի յուրաքանչյուր հայաստանցի և արցախցի ընտանիք ոչ թե պետք է բավարարվի մեկ-երկու երեխայով, այլ ունենա գոնե
չորս-հինգ զավակ, մինչդեռ սպառողական մտայնությամբ մենք դեռևս կարծում ենք,
թե երրորդ երեխայի համար ապագայում պայմանական «Այֆոն» գնել չկարողանալու
«հեռանկարն» իբր լուրջ խոչընդոտ է այդ երեխային աշխարհ բերելու համար։
Վերջին աղետալի պատերազմը նաև ցավալիորեն հենց սեփական սխալներից դասեր
քաղելու համար է, մինչդեռ մենք շարունակում ենք ապրել մինչպատերազմական կործանարար մտայնությամբ, երբ, դիցուք, բնակչության աճի խնդիրը իբր հարյուրերորդական, իսկ փողոցում պայմանական ծխուկ (բիչոկ) գցելու դեմ պայքարը հույժ «կարևոր» է։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...