«Սև կատու»՝ Տրոցենկոյի և Փաշինյանի միջև. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաստ» թերթի տեղեկություններով, խիստ սրվել են «Գեոպրոմայնինգի» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» փաստացի սեփականատեր Ռոման Տրոցենկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները:
Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, թե Փաշինյանը զայրացած է այնքան, որ անգամ արգելել է իր նեղ շրջապատից որևէ մեկին բարեխոսել կամ միջամտել Ռոման Տրոցենկոյի և նրա հանքարդյունաբերական բիզնեսի հետ կապված որևէ հարցով:
Ըստ նույն աղբյուրների, Փաշինյանի զայրույթի պատճառները մի քանիսն են, այդ թվում՝ որոշ էական ներդրումային և այլ խոստումների չկատարումը, ինչպես նաև ԶՊՄԿ-ի բաժնեմասի ձեռքբերման և փոխանցման ընթացքում այնպիսի գործողությունները, որոնք վաղ թե ուշ լուրջ հետևանքներ են առաջացնելու:
Միաժամանակ, ըստ մեր տեղեկությունների, կառավարությունում վստահ են, որ Տրոցենկոյի կողմից բաժնետոմսերի ձեռքբերումը դատարանի կողմից անվավեր կճանաչվի, իսկ այդ դեպքում այս իշխանություններն ունեն ցանկացած նոր բաժնետիրոջ հետ համարժեք պայմանավորվածության հասնելու, այն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից նորից բաժնեմաս «նվեր» ստանալու համապատասխան ռեսուրս:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...