Հերթական թիրախը ուսանողներն ու աշակերտներն. «Փաստ»
Փաստ» օրաթերթը գրում է.
«Վերջերս ռուսական ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում էր տեղեկություն, թե ԱՄՆ-ը հարավկովկասյան նոր գրանտային ծրագրի շրջանակներում պատրաստվում է 585 հազար դոլար հատկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ուսումնական հաստատությունների՝ մինչև 24 տարեկան 60 ուսանողների և շրջանավարտների վերապատրաստման ծրագրի նպատակով։
Հատկանշական է, որ դասընթացը պատրաստվում են անցկացնել այն ոլորտներում, որոնք ներառում են, այսպես կոչված, «առաջնորդական որակների զարգացումը», ինչպես նաև տարածաշրջանի «երիտասարդների միջև երկխոսության» հաստատումը:Անկարևոր չէ նշել, որ, ըստ ԶԼՄ-ների, այդ նախաձեռնությունը վերահսկելու է Ադրբեջանում ամերիկյան դեսպանատունը:
Մյուս կողմից՝ ոչ միայն երիտասարդությանը, այլև աշակերտներին թիրախավորող ծրագրերում են սկսել ավելի ակտիվանալ Հայաստանի՝ արևմտյան ֆինանսավորմամբ հայտնի, կամ այսպես կոչված, «սորոսական» մի շարք ՀԿ-ներ:«Փաստ» թերթի տեղեկություններով, շուրջ մեկ ամիս է՝ նրանք իրականացնում են տարբեր միջոցառումներ ու դասընթացներ, այդ թվում՝ ամառային դպրոցների ձևաչափով: Այդ միջոցառումների մեջ ներառվում են հիմնականում դպրոցականներ, մասնավորապես ավագ դպրոցի աշակերտներ։
Մեր աղբյուրը փոխանցում է, որ անցկացվող թրեյնինգների ժամանակ հիմնականում հրամցնում են «ճիշտ» ու «ազատ» քաղաքացի դաստիարակելու, պետությունքաղաքացի հարաբերությունների մասին դասախոսություններ, ինչպես նաև լիբերալ այլ արժեքներ քարոզող տարբեր խաղեր։«Ձեռքի հետ» աշակերտներին «կրթում» են «խաղաղության», տարածաշրջանում «սերտ համագործակցության» գաղափարներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...