Եթե դատավորների ընդհանուր ժողովի օրը ընտրվեց ԲԴԽ անդամ, մեր բողոքն էլ հետո հաստատվեց, խնդիրներ կառաջանան. Օրբելյան
Բարձրագույն դատական խորհուրդը Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցման դեմ բողոքը պետք է քննի այն ժամկետում, որի դեպքում հնարավոր կլինի իրավունքներն արդյունավետ պաշտպանել, հակառակ դեպքում իրավունքի պաշտպանությունը մենք կխաթարենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
«Մեր բողոքը, ըստ ԲԴԽ աշխատակարգի, պետք է քննարկվի գրավոր ընթացակարգով։ Սակայն կարող է որոշում կայացվի անցում կատարել գրավոր ընթացակարգի։ Բանավոր ընթացակարգի դեպքում որոշումը պետք է ընդունվի երեսուն օրվա ընթացքում, գրավորի դեպքում՝ երկամսյա ժամկետում»,- նշեց նա։
Օրբելյանի դիտարկմամբ՝ կարող է խնդիր առաջանալ, եթե մինչեւ դատավորների ընդհանուր ժողովի օրը՝ հուլիսի 27-ը, ԲԴԽ-ն որոշում չկայացնի։
«Ժողովի օրակարգային հարցերից է դատավոր անդամի ընտրությունը, որովհետեւ այս պահին Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների դադարեցման ֆոնին դատավոր անդամների թափուր տեղ է առաջացել։ Եթե դատավոր ընտրվեց, սակայն հաստատվեց, որ մեր բողոքը հիմնավոր էր, առաջանալու են մի շարք այլ խնդիրներ, որոնք չեն բխում այն արժեքներից, որոնք բխում են Սահմանադրությունից։ Հույս ունեմ, որ ողջամիտ ժամկետում՝ այս դեպքում մինչեւ հուլիսի 27-ը լինի տեղի կունենա բողոքի քննություն եւ որոշման ընդունում, որը կհստակեցնի հետագա գործընթացները»,- ընդգծեց Ռուբեն
Վարդազարյանի ներկայացուցիչը։
Արամ Օրբելյանի խոսքով՝ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ կա երկու որոշում՝ լիազորությունների կասեցում՝ քրեական գործի հիմքով եւ լիազորությունների դադարեցումը։
«Լիազորությունների դադարեցման բեկանման դեպքում Ռուբեն Վարդազարյանը
կվերականգնվի ԲԴԽ անդամի, նախագահի, եւ Երեւանի ընդհանուր իրավասության
դատավորի կարգավիճակում, սակայն միաժամանակ նրա լիազորությունները շարունակելու են լինել կասեցված, եւ պարոն Չիչոյանը շարունակելու է լինել ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը, կամ էլ կասեցման հարցի վերացումը, որը կա՛մ կլինի, կա՛մ չի լինի, դա այլ գործընթաց է, որը կապ չունի այս բողոքարկման հետ»,- նշեց Օրբելյանը։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 16-ին կայացրած և հունիսի 23-ին հրապարակած որոշմամբ բավարարել է հանձնախմբի միջնորդությունը՝ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ ԲԴԽ-ն որոշել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ (նախագահ), Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի
դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026