«Այն, ինչ տեղի ունեցավ այդ օրերին, այդ դեպքերից 2-3 ամիս անց պայթեց արցախյան ճակատում»․ Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2 տարի առաջ այս օրերին Տավուշում մարտական գործողություններ էին։
Ճիշտ է՝ դրանք ճակատի ողջ երկայնքով չէին, լոկալ բնույթ էին կրում և հիմնականում կենտրոնացած էին մարտավարական բնույթի բարձունքի ուղղությամբ, սակայն իրադրությունը կարող էր ծավալվել ու վերաճել լայնամասշտաբի։
Այն, ինչ տեղի ունեցավ այդ օրերին, այդ դեպքերից 2-3 ամիս անց պայթեց արցախյան ճակատում։
Թեմայի քաղաքական/քարոզչական մասին չեմ անդրադառնա, ամեն դեպքում իշխանությունը մնաց իր «պրիոմի» տակ։
Գործողությունների շահարկումն, իհարկե, որևէ ձևով չի արժեզրկում այն սխրանքները, որոնք մեր զինծառայողները՝ շարքայինից գեներալ ցուցաբերեցին այդ օրերին։
Զինված ուժերի ամենամարտունակ զորամիավորման հրամանատարը՝ Գրիգորի
Խաչատուրովն, այդ օրերին իրեն դրսևորեց որպես կայացած հրամանատարի, ով
«որսում» էր թշնամու մտահղացումները և սեփական խաղը թելադրում մարտի
դաշտում։
Իշխանությունը բնականաբար չներեց Խաչատուրովի՝ որպես հաղթող հրամանատարի
հեղինակության կտրուկ աճը և չերկարացրեց նրա ծառայության ժամկետը։
Բանակի «ռեֆորմները» սկսեցին այն օրերից, երբ իշխանության ստեղծած ծուղակի
պայմաններում, տարբեր օղակի հրամանատարները ստիպված լքեցին բանակի շարքերը։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026