Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը ՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսների ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը» Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում

Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին
Հայաստան

Պատգամավոր Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի եղել եւ մարտական առաջադրանք չի կատարել․ ՊՆ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել եւ առանձին որեւէ մարտական առաջադրանք չի կատարել: Այս մասին, ի պատասխան Yerkir.am կայքի հարցմանը, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Օրեր առաջ անդրադարձել էինք ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթին, որում նա հայտնել էր, թե իբր 44-օրյայի օրերին եղել է ինչ-որ «Գեղարքունիք» ջոկատի հրամանատար, եւ իբր իր մոտ են բերել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին, որն էլ իբր խնդրել է Նարեկ Գրիգորյանին, որ ինքը հիվանդ է, իրեն թողնեն՝ գնա տուն։

Նշված առիթով հարցում էինք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն
Պապիկյանին՝ խնդրելով պարզաբանել, թե առաջնագծի ո՞ր հատվածներում է մարտնչել Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատը, քանի՞ հոգի են անդամակցել տվյալ ժամանակահատվածում «Գեղարքունիք» ջոկատին, բանակային ո՞ր
ստորաբաժանման կազմում է ջոկատը մասնակցել մարտական գործողություններին,
մարտական ի՞նչ առաջադրանքներ է կատարել,  քանի՞ օր է տեւել ջոկատի մասնակցությունը պատերազմին, քանի՞ վիրավոր, քանի՞ զոհ է տվել ջոկատը, պատերազմին մասնակցության համար ջոկատի անդամներից քանի՞սն են արժանացել
պարգեւների, ինչպիսի՞ պարգեւներ են տրվել նրանց:

ՊՆ գլխավոր քարտուղարը գրավոր պարզաբանել է, որ Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որեւէ մարտական առաջադրանք չի կատարել, ջոկատի անձնակազմից զոհեր եւ վիրավորներ չեն եղել, պարգեւատրման ներկայացումներ չեն եղել:

Ի հավելումն վերոհիշյալի՝ ՊՆ-ից հայտնում են, որ հիշյալ ջոկատին անդամակցել է 300 պահեստազորային՝ համաձայն հաստիքային կառուցվածքի, ջոկատը զինվորական ծառայության է ներգրավվել 2020 թ. հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 14-ը:

Չնայած այդ պատկառելի թվին՝ ՊՆ-ի տեղեկատվությունից պարզվում է, որ ջոկատը N զորամասի ստորաբաժանում է, սակայն զորամիավորման հրամանատարի հրամանով նախատեսվել է որպես ԲԿ հրամանատարի ռեզերվ եւ գործել ԲԿ հրամանատարի առանձին կարգադրություններով՝ իրականացնելով 2-րդ շարակազմի պաշտպանության եւ թիկունքային ապահովման խնդիրներ, ուշադրություն՝ ընդամենը 31 զինծառայողի կազմով (այդ թվում՝ Ն. Գրիգորյանը): Ստացվում է, որ Նարեկ Գրիգորյանի ցուցակագրած 300 անձից ընդամենը 31-ն են ներգրավվել ինչ-որ թիկունքային աշխատանքներում: Սա է եղել «Գեղարքունիք» կոչված ջոկատի ամբողջ «մարտական ուղին»:

Հայտնել էինք նաեւ, որ, ըստ տեղեկությունների, ՀՀ Ազգային  ժողովի պատգամավոր Նարեկ Հարազատի Գրիգորյանը նաեւ հաշվառված է ՀՀ ԱՆ «Սեւանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում: Այս տեղեկությունը ՀՀ առողջապահության նախարարությունը չէր հերքել:

Պաշտպանության նախարարին հարցրել էինք՝ արդյո՞ք հոգեկան առողջության
կենտրոնում հաշվառված Նարեկ Գրիգորյանը իրավունք է ունեցել 2020 թ. 44-օրյա
պատերազմի ժամանակ կազմելու ջոկատ, զինվելու եւ մարդկանց ուղեկցելու մարտական գործողությունների, ՀՀ պաշտպանության նախարարությունն  ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկել՝ այդ ամենը վերահսկելու համար: Նախարարությունը, ցավոք, այս մասով որեւէ պարզաբանում չի ներկայացրել: