Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անկարան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Թրամփը Թուրքիա է մեկնում ​​«նվերների տոպրակով» Պապոյանը և ՌԴ առևտրի նախարարը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին Բրազիլիան չհարգեց ինքն իրեն, բայց Իշխան Սաղաթելյանը վերցրեց մանդատը Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ Վրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկության Իրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողությունները Իսկ ընտրություններից հետո լավ հնարավորություն է ճշտել ժամացույցները Կասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի

Անկարան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Թրամփը Թուրքիա է մեկնում ​​«նվերների տոպրակով»Պապոյանը և ՌԴ առևտրի նախարարը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումներըՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանինԲրազիլիան չհարգեց ինքն իրեն, բայց Իշխան Սաղաթելյանը վերցրեց մանդատըՌուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտաԱրարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքինՍահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՎրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկությանԻրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողություններըԻսկ ընտրություններից հետո լավ հնարավորություն է ճշտել ժամացույցներըԿասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՍերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղիՓաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստինՔաղաքացիների ակնկալիքները նոր գումարվող ԱԺ-իցԿարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականն այս կազմով կարող էր պայքարել մինչև աշխարհի առաջնության ավարտըԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումըԸնտրակաշառք բաժանողները կեղտոտ խաղ են խաղում. ճիշտ այնպես, ինչպես խաղում էր ՊարագվայըԳրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԵրևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվիՖոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցըՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կառաքվի պրոպան գազՖԻՖԱ-ն Ֆոլարին Բալոգունի որակազրկումը փոխարինել է պայմանական պատժովԱՄՆ Դենվեր քաղաքում օծվել է Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցինՎարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներումԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունըԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ինՌուբինյանը և Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցերՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրելՓլեյ-օֆֆի բոլոր արդյունքներն ու սպասվող հանդիպումներըՈրքանով են գնորդների կարծիքներում հրապարակված լուսանկարներն արտացոլում ապրանքի իրական տեսքըՄեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆՀայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումԵրևանում անցկացվել է ամերիկյան նորարարության լավագույն օրինակներին և ԱԲ լուծումներին առնչվող միջոցառումԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինՔննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղություններըՌուսաստանը պատրաստվում է կրկնապատկել միգրանտների արտաքսման համար նախատեսված հանցագործությունների ցանկըԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըԵս սկսել եմ այստեղ, այստեղ էլ ավարտում եմԱրևային վահանակներ ռելսերի արանքում. Եվրոպայում փորձարկում են «էներգետիկ երկաթուղիներ»Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆԻրանը պետք է հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ռազմական առաքելության ծախսերը. Գերմանիայի ԱԳՆOCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿՀասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջըԱրհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևիցՈւմ պետք է դիմեն և որ հարթակում վճարումն անեն վարելու իրավունքից զրկված անձինք իրենց վարորդական վկայականը վերականգնելու համարԲրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայումՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարըՂրիմում էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանում է տեղի ունեցելՉինաստանը կարող է ԱՄՆ-ից ավելի շուտ իրականացնել մարդու վայրէջք Լուսնի վրա
Հայաստան

Պողպատե մանդատն իրականում անբարոյականության մանդատ է

168.am-ը գրում է.

Հայաստանում հաստատված քաղաքական ճգնաժամը գոյություն ունեցող բարոյականության ճգնաժամի պրակտիկ դրսևորումն է։ Իսկ բարոյականության ճգնաժամը երկրում այնքան խորն է, որ դրա հաղթահարման հնարավորությունները գտնվում են սոսկ տեսական դաշտում։ Քաղաքականությունն ու բարոյականությունը գտնվում են դիալեկտիկական կապի մեջ։ Փիլիսոփայական առումով քաղաքականությունն ամենաբարոյական զբաղմունքներից մեկն է, քանի որ դրա նպատակը մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելն է։ Գործնական հարթությունում, սակայն, քաղաքականությունը նույնացվում է անբարոյականության հետ, քանի որ այդպիսին են այն դարձնում դրանով զբաղվողները։

Հայաստանում հաստատված անբարոյականության ճգնաժամի աղբյուրը իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ 44-օրյա աղետալի պատերազմից հետո, բարոյականության նշույլ ունենալու պարագայում նա պետք է հեռանար՝ առնվազն ներողություն խնդրելով ու ներում հայցելով։ Բայց նա չգնաց՝ նպաստելով բարոյականության ճգնաժամի խորացմանը։

Նիկոլ Փաշինյանն ինքը խոստովանել է, որ մեղավոր է պատերազմի համար, ուղիղ տեքստով ասել է, որ կարող էր կայացնել որոշումներ, որոնց արդյունքում պատերազմը կունենար նույն ելքը, «իհարկե, առանց զոհերի»։ Այսինքն՝ մարդը խոստովանել է սեփական հրեշավոր մեղավորությունը, բայց դրա համար պատասխանատվություն չի կրել։ Սա հանրային բարոյականությանը հասցված մեծագույն վնաս է, քանի որ պահպանելով իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը բոլորին ուղերձ է հղել այն մասին, որ կարելի է գործել հանցանքներ ու մնալ անպատիժ։

Հայաստանն այսօր ապրում է հենց այդ՝ անպատժելիության համախտանիշով. բոլորը գիտեն, որ կարելի է գործել հանցանքներ ու մնալ անպատիժ։ Բոլորը գիտեն, որ կարելի է լինել անբարոյական։ Հանրային անբարոյականությունը շատ ավելի վտանգավոր է ու կործանարար, քան կենցաղային անբարոյականության նույնիսկ ամենազազրելի դեպքերը։ Առանց բարոյականության հասարակությունը կարմիր գծեր ու արգելակներ չունեցող մարդկանց հավաքականություն է, որը հանուն այսրոպեական շահի պատրաստ է առանց բացառության ամեն ինչի։

Եվ «պողպատյա մանդատը», որի մասին ամեն առիթով հիշատակում է Նիկոլ Փաշինյանը, իրականում անբարոյականության մանդատ է, քանի որ նրա իշխանությունն այն օգտագործում է ամեն գնով «խաղաղություն հաստատելու» համար՝ փողոցային անբարոյականի հանգույն։ Կենցաղային ու համապետական անբարոյականության տարբերությունն այն է, որ առաջինը համարվում է պոռնկությունը, իսկ երկրորդը ներկայացվում է՝ որպես «արտաքին քաղաքական կառուցողականություն»։

Բայց իրերի դրությունն անվանումներից չի փոխվում։ Ինչպես որ չի փոխվում աշխարհի վերաբերմունքը. և փողոցում ծառայություններ մատուցողին, և՛ համաշխարհային քաղաքականության միջանցքներում քաղաքական մարմնավաճառությամբ զբաղվողներին վերաբերվում են նույն կերպ՝ գուցե այն տարբերությամբ, որ երկրորդների թեյավճարը թողնում են շվեյցարական բանկի որևէ հաշվեհամարին։

Հայաստանում հաստատված քաղաքական ճգնաժամը խորքային առումով կարող է լուծվել միայն բարոյականության ճգնաժամի հաղթահարումից հետո։ Բայց դա գործնականում անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը պատկանում է նրանց, ովքեր հանդիսանում են բարոյականության ճգնաժամի հիմնական աղբյուրը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Անբարոյական հետևանքներով։

Ավելին՝ 168.am-ում: