Էսօր էդ թուրքական սերիալի սցենարիստը առավոտից երեկո ընդդիմության ակցիաներն է քննադատում ու Նիկոլ գովերգում...
2012 թվականին Հեռուստաեթերը աղբից մաքրելու համար բաց նամակ էինք պատրաստում, որին տարբեր մարդիկ էին միացել։ Մտավորական ու մարտական ուղի անցած ընկերներիցս մեկը, միանալով նամակին, իր մի քանի մտերիմի անուն էլ նշեց, որոնք իր կարծիքով պիտի միանան։ Ամեն դեպքում, խնդրեցի իրենց կոնտակտները, որպեսզի անձամբ զանգահարեմ եւ անձամբ իրենցից ստանամ հստակ այո-ն, նոր անունն ավելացնեմ ցանկին։
Նրանցից մեկը, անունը դեռ չեմ տա, միացավ, մի բոլ էլ քֆրտեց էդ սերիալները ու դրանց բովանդակությունը։
Նամակը հրապարակեցինք պատրաստելուց մի քանի ամիս անց։ Ընտրություններ էին, եւ չէինք ցանկանում, որպեսզի քաղաքական երանգ հաղորդվի դրան։
Էնպես էր ստացվել, որ այդ ընթացքում, այդ անձը ինքն էր դարձել սերիալի սցենարիստ։ Ընդորում, ոչ ավել, ոչ պակաս՝ թուրքական սերիալ էր թարգմանել։
Լրագրողները զանգ էին տվել իրեն, հետաքրքրվել, թե ինչպե՞ս է ստացվում, որ ինքը սերիալի (թուրքական) սցենարիստ է, բայց սերիալների դեմ բողոքում է։ Սա ասել էր, թե ինքը չի միացել նամակին, լրագրողներն էլ տպել էին, թե մարդիկ տեղյակ չեն, որ իրենց անունը կա։
Բնականաբար զանգ եմ տալիս այդ մարդուն, եւ հիշեցնում մեր զրույցը։ Ինքն էլ թե հա, ճիշտ եք, մոռացել էի լրիվ, բայց դե հիմա սերիալի սցենարիստ եմ, ճիշտ չի լինի, որ իմ անունը գրվի։ Ասեցի բայց էդ դեպքում մեզ ես սուտ հանում, պիտի հերքում հրապարակես։ Ասաց, կներեք, խնդրում եմ իմ դրության մեջ մտեք, չեմ կարող։ Դուք ձեր անունից գրեք ու հրապարակեք, ես դեմ չեմ։ Որ զանգեն, կասեմ մոռացել էի, որ միացել եմ։
Ինչեւէ, այն իմ մտավորական ընկերոջ հետ խոսեցի, ինքն էլ նեղվեց ու հիասթափվեց իր ծանոթի քայլից, բայց ասաց խնայի, լավ։ Մարդ է հիմա...
Էսօր էդ թուրքական սերիալի սցենարիստը առավոտից երեկո ընդդիմության ակցիաներն է քննադատում ու Նիկոլ գովերգում...
Երեւի թուրքական սերիալ թարգմանելը վրան ոչ միայն ֆինանսապես է ազդել, այլ նաեւ բարոյահոգեբանորեն։
Էս անգամ դեռ չեմ հրապարակի անունը, գիտեմ, որ կկարդա։
Ուզում եմ, որ խելքը գլուխն հավաքի, ու մի քիչ տղամարդու պես պահի իրեն։
Իր էդ ընկերը զավակ է կորցրել էս պատերազմին, ու ինքն էլ է մասնակցում Հայաստանի թրքացումը կանխող ակցիաներին։ Ուրիշ բան որ չլինի, գոնե էդ ընկերոջ հանդեպ հարգանքը պիտի որ ստիպի, մի փոքր տղա ու հայ լինել...
Ամոթ է տո, բոլորիդ էլ ճանաչում եք, փոքր երկիր է, բոլորը գիտեն ով ով է։ Ձեզ մարդու պես պահեք, որ վրաներիցդ մարդահոտ փչի...
Վաղը դեռ պիտի ապրեք մարդկանց շարքում։ Երեսատեղ թողեք, որ ձեզ բարեւ տվող լինի...
Առայժմ էսքանը։ Հուսամ, որ խելքը գլուխը կհավաքի...
#մտաՈՌական եւ #մտաորական


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...