«Բանգլադեշյան կրթական համակարգն ավելի օրինակելի է». Աշոտ Բլեյան (Տեսանյութ)
Ռուսաց լեզվին նոր կարգավիճակ տրամադրելը վտանգավոր է. «Մեր երեխաներին, մեր աշակերտներին ցանկանում են սովորեցնել կախվածության մտածելակերպը, որ եթե ուզում եք լավ կրթություն ստանալ, իրենց լեզվով խորացված ռուսերեն պետք է անցնեք»,- այսօր Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկմանը հայտարարեց հանրային գործիչ Դավիթ Սանասարյանը:
Ըստ նրա՝ հայաստանյան կրթական միջավայրում քաղաքացի ձևավորելու խնդիր չի դրված, այլ՝ պլան: Նա նաեւ հարց բարձրացրեց՝ դպրոցներում երբեւէ հարցախույզ արվե՞լ է, հասկացե՞լ են, թե որոնք են խորքային խնդիրները.
« Իրենք Հայաստանը մտցրել են ԵՏՄ ճահճի մեջ, հիմա ասում են, թե ճահճի լեզուն ռուսերենն է, եկեք այնպես անենք, որ մեր երեխաներն այդ ճահճի լեզուն սովորեն»:
Դավիթ Սանասարյանը օրինակելի է համարում Արեւմտյան կրթական համակարգը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հակադարձում է. «Մենք այն կարծիքին ենք, որ բանգլադեշյան կրթական համակարգը՝ Մխիթար Սեբաստացի համալիրը, ավելի օրինակելի է, եւ դա ասում ենք ամենայն լրջությամբ»:
Պարոն Բլեյանին մտահոգում է փաստը, որ հանրակթական համակարգում աշակետին տրված ընտրության հնարավորությունը փոքր է։ Իրենք այլ չափանիշներով են առաջնորդվում։
Աշոտ Բլեյանը տեղեկացրեց, որ օտար լեզվով ստեղծված կրթօջախներն, ըստ միջպետական համաձայնագրերի, 4-ից ավելի լինել չեն կարող, մինչդեռ ՀՀ-ում 42 ռուսական դպրոց է գործում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...