Մեկ շաբաթից մեկնելու եմ Ռուսաստան. Քերոբյան
Քանի դեռ Հայաստանում չենք լուծել այլընտրանքային ճանապարհներով բեռնափոխադրումների հարցը, այդ ռիսկը միշտ կա: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյնաը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը կարող է հանգնել հացահատիկի կամ սերմացուների պակասի վտանգի առջեւ:
«Գիտեք, որ կառավարությունը 2 շաբաթ առաջ հաստատեց լաստանավային փոխադրումների սուբսիդավորման ծրագիրը, որի երկրորդ փուլը մեկ ժամաբաթ անց նորից կլինի: Այդ պարագայում ռիսկերը ավելի քիչ կլինեն»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ կերի պակասի պատճառով թռչունների գլխաքանակ է սպանդի ենթարկվել, նաեւ եգիպտացորենիպակաս կա, Քերոբյանն ասաց. «Այդ խնդիրը իսկապես կա, դա մեզ մտահոգում է: Այս պահին միջանկյալ լուծումները տրված են, այսինքն մենք գիտենք, որ կերային կուլտուրաները ներմուծում են հիմնականում Ռուսաստանից: Մեկ շաբաթից ես գործուղում եմ մեկնելու Ռուսաստան, այնտեղ ավելի առարկայական լուծումները կտանք եւ այնպես կանենք, որ այդ մասով որեւէ խնդիր չլինի:
Այո, այսօր մեզ համար ամենամեծ խնդիրներից մեկը պարենային անվտանգության խնդիրն է: Նորից կոչ կանեմ գյուղացիներին՝ որքան հնարավոր է ավելի լայն հողային մակերեսներ մշակել եւ վստահեցնել, որ իրենց արտադրանքը անպայման լավ գնով կվաճառվի, որովհետեւ այն դեֆիցիտը, որ տեսնում ենք միջազգային շուկաներում, թույլ է տալիս ենթադրելու, որ բերքի վաճառքի գները լինելու են լավը»,-ասաց նախարարը:
Լրագրողի դիտարկմանը, որ գարնանացանը պետությունը այս տարի չսուբսիդավորեց, նա ասաց. «Մենք սուբսիդավորում ենք գարնանացանը, իրենք ցանում են, մշակում են, գոհ են կառավարությունից, բայց արդյունք չկա: Անցած տարի ամռանը ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել, տեղումները քիչ են եղել, գյուղացիները վնասներ են կրել: Հիմա ես այն մարդը չեմ, որ մղեմ գյուղացիներին անել մի բան, որը վերջում վնասաբեր է լինելու իրենց համար»:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...