8 նշան, որ տղամարդու մոտ տեստոստերոնի մակարդակը նվազել է
Տեստոստերոնը արական կարեւորագույն հորմոններից է։ Հենց դա է պատասխանատու մկանների եւ լիբիդոյի համար։ Հորմոնն օրգանիզմում շատ կարեւոր դեր է խաղում, ուստի եթե դրա մակարդակը նվազում է, դա ոչ միայն մարզասարահում եւ անկողնում է խնդիրներ առաջացնում, նշում է էնդոկրինոլոգ Բրեդլի Անավալտը։
Տեստոստերոնի ցածր մակարդակի մասին են վկայում հետեւյալ երեւույթների առկայությունը
Լիբիդոյի անկում
Ուրոլոգ Ֆիլիպ Վերթմանը պնդում է, որ տեստոստերոնի ցածր մակարդակն անմիջապես ազդում է լիբիդոյի վրա։ Տեստոստերոնի ցածր մակարդակով ամեն պացիենտ ոչ միայն հազվադեպ է սեքս ուզում, այլ նաեւ քիչ է ձեռնաշարժությամբ զբաղվում։
Մկանները թուլանում են
Եթե տղամարդու մոտ տեստոստերոնը նորմալ քանակությամբ է, նա արագ մկաններ է «գցում»։ Եթե այդ հորմոնի մակարդակը նվազում է, մկանները սկսում են թուլանալ եւ պակասել։
Առնանդամը կարող է փոքրանալ
Տեստոստերոնի մակարդակի նվազման հետեւանքով ամորձիներն ու առնանդամը կարող են փոքրանալ։ Ամորձիները կարող են կորցնել իրենց ամրությունը։
Որովայնի շրջանում ճարպ է կուտակվում
Տեստոստերոնի ցածր մակարդակի հետեւանքով տղամարդիկ սկսում են գիրանալ։ Հիմնականում ճարպը կուտակվում է որովայնի շրջանում։
Վատ հիշողություն
Տեստոստերոնի ցածր մակարդակը հաճախ ազդում է ճանաչողական հնարավորությունների վրա եւ վատացնում հիշողությունը։
Տրամադրության վայրիվերումներ
Տեստոստերոնի ցածր մակարդակը ազդում է նաեւ տղամարդու ընդհանուր ինքնազգացողության եւ տրամադրության վրա։ Endocrine Journal-ում լույս տեսած հոդվածի համաձայն՝ երիտասարդ տղամարդկանց 23 տոկոսը դեպրեսիայի նշաններ է ցույց տալիս տեստոստերոնի ցածր մակարդակի դեպքում։ Նորմալ մակարդակի դեպքում այդ ցուցանիշը 5 տոկոս է։
Ոսկորները թուլանում են
Տեստոստերոնի ցածր մակարդակի դեպքում ոսկորներն ավելի թույլ են դառնում եւ հեշտ են կոտրվում։ Իսկ կոտրվածքներից հետո երկար ժամանակ է պետք լինում վերականգնման համար։
Սիրտը վտանգի տակ է
Համարվում է, որ տեստոստերոնի ցածր մակարդակը մեծացնում է սրտի հիվանդություններից մահանալու ռիսկը։ Դա հավանաբար կապված է այն բանի հետ, որ տեստոստերոնն անհրաժեշտ է արյունատար անոթների պահպանման եւ նորմար արյան շրջանառության համար։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...