Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է աշխատանքը
Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դադարեցնում է աշխատանքը։
«Հարգելի՛ արաբկիրցիներ, դադարեցնում եմ աշխատանքս Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում: Գրեթե երեքուկես տարի տևած աշխատանքային գործունեությանս ընթացքում ձգտել եմ անել ամեն ինչ՝ ի շահ Երևան համայնքի և երևանցու: Ուրախ եմ, որ կարողացել եմ կոնկրետ օրինակներով պաշտպանել հանրային շահը և կյանքի կոչել տասնամյակներ շարունակ չիրականացված կարևորագույն նախագծեր:
Հուսով եմ մեր ներդրած ջանքերի պտուղները քաղելու հնարավորություն կունենաք նաև իմ պաշտոնավարման ավարտից հետո: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները ստանձնելու առաջին օրվանից աշխատանքիս վերաբերվել եմ որպես հայրենիքիս ծառայելու հնարավորություն, որն իրացրել եմ մեծագույն նվիրումով: Շնորհակալ եմ այդ հնարավորությունն ինձ ընձեռելու համար։
Միասին տեսել ենք նաև ծանր ժամանակներ՝ համավարակ, պատերազմ, ճգնաժամային իրավիճակներ, միաժամանակ փորձել ենք առաջ շարժվել՝ արձանագրելով էական հաջողություններ:
Շնորհակալ եմ իմ գործընկերներին, իմ աշխատակազմին, մեզ հետ համագործակցած բոլոր կառույցներին, Երևանի ավագանու անդամներին։ Շնորհակալ եմ մեր քաղաքական թիմին բարձր վստահության համար։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր սատարել են ինձ՝ իմ ծրագրերի իրականացման գործում: Շնորհակալ եմ ձեզ, սիրելի՛ արաբկիրցիներ, որ հավատացել ու վստահել եք ինձ»։
Հիշեցնենք, որ Արամ Դանիելյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2018-ի հոկտեմբերի 26-ին։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա