Ի գիտություն սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով ավտոմեքենաներ շահագործողների. հայտարարություն
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգութան տեսչական մարմինը հարկ է համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ փետրվարի 18-ից ուժի մեջ են մտել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոններ կարող են տեղադրել միայն լիցենզավորված ընկերությունները։
ՔՏՀԱ տեսչական մարմնից հայտնում են, որ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումները պետք է պարբերաբար ենթարկվեն փորձաքննության, որից հետո միայն կթույլատրվի մարդատար, բեռնատար և ուղևորատար փոխադրամիջոցների շահագործումը:
Օրենսդրական պահանջի համաձայն՝ գազաբալոնով շահագործվող մեքենաների վարորդները պետք է դիմեն լիցենզավորված կազմակերպություններին՝ իրենց տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու և գազաբալոնների վկայագրում իրականացնելու համար:
Օրենքում արված մեկ այլ փոփոխությամբ՝ գազաբալոնային համակարգերի վկայագրման ժամկետը փետրվարի 15-ից երկարաձգվել է մինչև ս․թ օգոստոսի 1-ը, որը հնարավորություն կտա ավտոտրանսպորտային միջոցներ շահագործողներին՝ մեքենաները ճնշափորձարկման ենթարկել մինչև նշված ժամանակահատվածը։ Այսինքն՝ նշված ժամկետից հետո միայն ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որպես ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմին, կիրականացնի օրենքի պահանջներից բխող վերահսկողական գործառույթներ և կկիրառի վարչական պատասխանատվության միջոցներ։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է