Ըստ դատախազների՝ պատգամավորը ոչ թե պետք է լինի ԱԺ-ում, այլ դատարանում
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ԵԴ/0253/01/19 գործով քննությունը, որը ստացել է «Սիլվայի գործ» անունը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ պաշտպանները միջնորդել են դիմել Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու առաջադրված մեղադրանքը, ինչը հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։ Դատարանը հեռացել էր խորհդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։
Այսօր ընթացող դատական նիստի ժամանակ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց դատավորին՝ հարգելի համարելու իր պաշտպանյալ Արմեն Գևորգյանի բացակայությունը՝ հիմնավորելով, որ իր պաշտպանյալը մասնակցում է ԱԺ քառօրյա նիստին։ Մեղադրող կողմը, սակայն, առարկեց միջնորդությունը՝ բացակայությունը համարելով անհարգելի։
Լուսինե Սահակյանը կրկին ընդգծեց, որ իր պաշտպանյալը ԱԺ պատգամավոր է, նրան ոչ ոք չի կարող զրկել պատգամավորական պարտականություններից և այդ պարտականությունները կատարելուց՝ հիմնավորելով, որ դատական նիրստեր կարող են հրավիրվել այլ օրերի։ «Արմեն Գևորգյանը երբևէ չի չարաշահել դատական նիստի ժամանակ իր պարտականությունը։ Հիմա այսօր ԱԺ հերթական նիստն է գումարվել, բացակայությունը համարենք հարգելի»,- ասաց փաստաբանը։
Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց մեկ ժամ ընդմիջում՝ հորդորելով Լուսինե Սահակյանին ապահովել պաշտպանյալի ներկայությունը դատական նիստին։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան