Ի՞նչ է քննարկվել Նիկոլ Փաշինյան-ՔՊ հանդիպման ընթացքում
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկ կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության հանդիպումը: Նման ձեւաչափով սա այս տարվա առաջին հանդիպումն է: Եվ չնայած մոտ մեկ ամիս առաջ էին նախատեսում անել՝ Դիլիջանում, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր։ Փաշինյանը մեկ ժամ է մնացել, ապա խմբակցությունն առանց նրա քննարկել է առաջիկա նիստերի օրակարգը, նախագծերը եւ իրենց անելիքները:
Փաշինյանի՝ ԱԺ գնալու գլխավոր նպատակը եղել է այն, որ պատգամավորներին անձամբ հորդորի, զգուշացնի՝ հնարավորինս զսպվածություն դրսեւորել ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված, ասել է՝ լավ կլինի, որ լռություն պահպանեք, հակառակ դեպքում՝ եղեք զգուշավոր եւ պահպանեք չեզոքություն, մինչեւ կհանգուցալուծվի իրավիճակը, որն ուղիղ ազդեցություն է ունենալու ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի վրա: Ինքն էլ զգուշավոր է եղել, եւ պատգամավորները չեն հասկացել՝ Փաշինյանի համար որն է ցանկալի ելքը: Խոսվել է նաեւ ՀՀ նախագահի ընտրության մասին, Փաշինյանը հորդորել է նորմալ անցկացնել գործընթացը: Վահանգն Հովակիմյանը փորձել է ճշտել՝ Մարտի 1-ի հետ կապված հայտարարություններ արվելո՞ւ են, թե՞ ոչ, Փաշինյանը չի հստակեցրել, ասել է՝ կմտածեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան