Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել Գազի և նավթի գներն աճել են Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման մասին հաղորդումներից հետո Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է Իրանը սպառնում է չսկսել բանակցությունները, եթե ԱՄՆ-ի սպառնալիքները շարունակվեն Մեզ պետք չէ ևս մեկ թշնամի ստեղծել․ Բուդանովը՝ Բելառուսի մասին Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանին առաջարկել է կառուցել մեկ կամ երկու բլոկով ատոմակայան Թրամփը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է մեկնում հանուն Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվելԳազի և նավթի գներն աճել են Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման մասին հաղորդումներից հետոՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենաՀազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքովՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրներըP. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել էԻրանը սպառնում է չսկսել բանակցությունները, եթե ԱՄՆ-ի սպառնալիքները շարունակվենՌԴ ՊՆ-ն հրատապ հայտարարություն է տարածել․ վերահսկողության տակ ենք վերցրել Խարկովի մարզի Պետրո-ԻվանովկանՔուրթուլմուշն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացինՄեզ պետք չէ ևս մեկ թշնամի ստեղծել․ Բուդանովը՝ Բելառուսի մասինՌուսաստանի Դաշնությունը  Հայաստանին առաջարկել է կառուցել մեկ կամ երկու բլոկով ատոմակայանԹրամփը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է մեկնում հանուն Ռեջեփ Թայիփ ԷրդողանիՀայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արելԹրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYTԴոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. ԱլիևՊայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի կեցավայրից մի փոքր հեռուԵթե սպառնալիքները չդադարեն, ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասկածի տակ կհայտնվենՀայաստանում գործարկվում է կանաչ էներգետիկայի առաջին ինկուբացիոն ծրագիրըԿասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքըՌոբերտո Մարտինեսը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԼեհաստանը Կիևին է փոխանցել 4,5 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկաԿարկուտից տուժած գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհըԱնկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովըՔամին վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերումՇատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականըՀայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանինՄունդիալը շարունակվում է՝ առանց տանտերերիՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններինՎ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորումինՌոնալդուն այդպես էլ չկարողացավ իրականացնել իր ամենամեծ երազանքըԼուկաշենկոն խոստացել է զորքեր չուղարկել ՈւկրաինաԿարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. ԹրամփԱրագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհերԱնչափահասների հետ աշխատանքը յուրատեսակ մոտեցում է պահանջում․ 2025 թվականի լավագույն համայնքային ոստիկանՀորմուզի նեղուցում առեւտրային նավերը հայտնվել են գնդակոծության տակԿենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինիՀԱՄԱՍ- ը լուծարել է Գազայի կառավարությունը«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումՌուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել էԴոնալդ Թրամփի շնորհած զանգվածային ներումները չեն տարածվում ինքնաշեն ռումբեր տեղադրած քաղաքացու վրա«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառՄակրոնը ժամանել է ՍիրիաՄարդու իրավունքների պաշտպանի անկախությանը որևէ միջամտություն անթույլատրելի է. ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ օմբուդսման Թերեզա Անժինյուի հետՆերկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխություններըԳ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգի
Մամուլ

Վերջնական արդարացում գուցե լինի, գուցե չլինի. գործը պետք է վերադարձվի դատարան»

«Փաստ» օրաթերթը գրում է. «2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից 14 տարի է անցել: Վերջին երեքուկես տարվա ընթացքում, ինչպես մի շարք այլ գործեր, այս գործը ևս Նիկոլ Փաշինյանի համար օգտագործվեց քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար: Միևնույն ժամանակ, շատերի կարծիքով, այս ընթացքում առաջնային խնդիր է եղել Նիկոլ Փաշինյանին այդ գործում ունեցած մասնակցությունից «մաքրելը»: Վերջերս ՄԻԵԴ-ը հրապարակեց վճիռ, որով արձանագրեց Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտման փաստը: Կան տարբեր կարծիքներ՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Փաշինյանը պետք է արդարացվի, թե՞ նրա վերաբերյալ դատական որոշումները պետք է բեկանվեն, և գործը վերադարձվի դատարան՝ նոր քննության:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով նշվածից բխող հնարավոր գործընթացներին, նշել է. «Քանի որ ընթացակարգային խախտումներ են ֆիքսվել, ենթադրվում է, որ գործը ամբողջ ծավալով պետք է վերանայել՝ խախտումների բացառմամբ: Այսինքն, նույն փաստերը, որոնք դրված են եղել նախկինում, պետք է նորից քննության առարկա դառնան, և դատարանը նորից պետք է որոշում կայացնի: Տեղեկություն տարածվեց, որ ՀՀ գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանին արդարացնելու պահանջով բողոք է ներկայացրել: Եթե այդպես է, ուրեմն կողմնակալ մոտեցում է. նախկինում բոլոր գործերով ոչ թե անմիջապես, առանց փաստերը հետազոտելու որոշում է կայացվել, այլ տեսել ենք բեկանելու ու նոր քննության առարկա դարձնելու տարբերակը: Բայց այս դեպքում ավելի հետաքրքիր է հենց ՄԻԵԴ-ի ակտի կայացման գործընթացը, որովհետև եթե այդ ակտը կայացավ, մեր ներպետական ատյաններում ինչ-որ գործողություններ պետք է լինեն՝ վերջնական արդարացում գուցե լինի, գուցե չի լինի:

Բայց հենց ՄԻԵԴ -ի գանգատի ընթացակարգով շատ ավելի լուրջ խնդիրներ են առաջանում, որովհետև, ինչպես տեսանք, ՄԻԵԴ-ին առարկություններ առանձնապես չեն ներկայացվել: Մինչդեռ թե՛ նախկինում, թե՛ 2018-ից հետո ՀՔԾ վարույթում քննվող գործով կան բավարար տվյալներ՝ հիմնավորելու ցույցերի ոչ խաղաղ բնույթը, դրանց պատճառած վնասը և Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը հավաստող բազմաթիվ ապացույցներ»,ասաց նա՝ շեշտելով՝ այն ակտը, որը կայացվել է 2010-ին, բավականին հիմնավորված ու պատճառաբանված է: Փաստաբանի խոսքով, Ն. Փաշինյանի այդ ժամանակվա կոչերը բավարար էին մեղադրական դատավճիռ կայացնելու համար:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Մարտի 1-ի գործով որևէ սպանություն չի բացահայտվել, Հ. Խուդոյանը նշեց. «Այն ժամանակ, երբ գործն ուղարկվում էր դատարան ու հասանելիություն ունեինք նախաքննության նյութերին, նման բացահայտում չկար: Եթե լիներ, առնվազն դրա մասին հայտարարություն կարվեր: Դա չի եղել, և ենթադրում եմ, որ քննությունը որևէ նոր արդյունք չի ապահովել: Վերջին դրվագը Գեղամ Պետրոսյանի կալանավորումն էր սպանության մեղադրանքով, բայց հետագայում վարկածը չհաստատվեց, ու վերջինս ազատ արձակվեց: Ընդհանուր առմամբ, լռությունը ու նախկինում եղած փաստերը եթե համադրենք, կարող ենք դիրքորոշում ունենալ առ այն, որ ՀՔԾ-ն գործով որևիցե նոր զարգացում չի ապահովել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում