Ո՞վ է Արագածոտնի իրական մարզպետը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի նորաթուխ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը խաչակրաց արշավանք է սկսել մարզի դպրոցների, դպրոցական խորհուրդների դեմ: Տնօրեններ է փոխում, յուրայինների է նշանակում, դպրոցների խորհուրդներն է ձեւում՝ սեփական ճաշակով: Այդ ամենն անում է իր խորհրդական Արմեն Գրիգորյանի միջոցով: Օրերս անսպասելի ազատել են Թալինի թիվ 2 դպրոցի կառավարման խորհրդի անդամներ Ռադիկ Հակոբյանին եւ Արշակ Կնյազյանին, Ապարանի թիվ 2 դպրոցի տնօրեն են նշանակել Նաիրա Ղազարյանին։
Ուշագրավ է, որ վերջինս Ապարանի ընդդիմադիր համայնքապետ Կարեն Եղիազարյանի՝ Գնթունիկի Կարենի հարազատն է, նրա աջ ձեռքը։ Ասում են՝ մարզպետ Մովսիսյանը հասկանալով, որ իրականում ինքն ազդեցություն չունի Ապարանում, եւ այս շրջանում դե ֆակտո մարզպետը Գնթունիկի Կարենն է, ժողովուրդը միայն նրան է «պրիզնատ գալիս», սկսել է ընկերություն անել ընդդիմադիր համայնքապետի հետ եւ փոխհամաձայնեցված նշանակել է թիվ 2 դպրոցի տնօրեն: Մարտի 3-ին էլ պատրաստվում են Եղիազարյանի մեկ ուրիշ բարեկամին՝ Ռուզաննա Մակարյանին նշանակել Ապարանի շրջանի Վարդենիս համայնքի դպրոցի տնօրեն:
Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ Աշտարակում էլ համայնքապետ Թովմաս Շահվերդյանը՝ Թոմն է իրական մարզպետը, իսկ Թալինում «ասողը» կիսահամայնքապետ Տավրոս Սափեյանն է, որի պաշտոնավարման հարցը դեռ վերջնականապես չի լուծվել։ Այսինքն, ՔՊ-ական նախկին պատգամավոր, ներկայումս մարզպետ Մովսիսյանը միայն մարզպետարանի շենքում է մարզպետ աշխատում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան