Ջերմոցային տնտեսությունները փաստի առաջ են կանգնած
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գազի՝ ներկայումս գոյություն ունեցող սակագներով ջերմոցային տնտեսություններն ու արդյունաբերության այնպիսի վերամշակող ճյուղեր, ինչպես պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրությունը, օգտագործված գազի դիմաց վճարում են 224 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ ՀԾԿՀ-ին ներկայացված նախնական հայտով առաջարկվում էր ապրիլի 1-ից 8500 կկալորիա ջերմատվության գազի դեպքում սակագինը դարձնել 282,6 դոլար, ասել է թե՝ սակագինը բարձրացնել 58,6 դոլարով կամ ավելի քան 26 տոկոսով։
«Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած նոր հայտի համեմատ ՀԾԿՀ-ում վերանայումներ են կատարվել ջերմոցային տնտեսության ու վերամշակող հատվածի սակագների մասով։ Նախնական տեղեկությունների համաձայն, ապրիլի 1-ից սպասվելիք սակագների բարձրացումն ավելի քիչ կլինի, քան առաջարկվել էր հայտով, բայց, միևնույնն է, ավելի բարձր, քան ներկայումս է։ Նախատեսվում է, որ այն կկազմի 233,9 դրամ՝ գործող 224 դրամի փոխարեն։ Այս փաստը լուրջ մտահոգություն է առաջացրել ջերմոցային տնտեսությամբ զբաղվող շրջանակներում:
«Փաստ» թերթի հետ զրույցում նրանց ներկայացուցիչները նշել են, որ չի բացառվում՝ առաջիկայում միասնական դիմեն «Գազպրոմ Արմենիային» սակագնի վերանայման համար։ Մեր զրուցակիցներից ոմանք նշում էին, որ գազի նման սակագնի պայմաններում հնարավոր է՝ դադարեցնեն իրենց գործունեությունը և վաճառեն բիզնեսը։ Նրանք նաև ընդգծում էին, որ բավականին մեծ վարկային պարտավորություններ ունեն, իսկ սակագնի բարձրացումը մի կողմից՝ բարդացնելու է պարտավորությունների կատարումը, մյուս կողմից՝ ուղղակի թույլ չի տալու համապատասխան գնով շուկայում սպառել իրենց ապրանքը, այսինքն՝ գուցե մրցունակ չլինեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է