Գիտնականները պարզել են արյան ամենավտանգավոր խումբը
Արյան խմբի եւ մի շարք հիվանդությունների հանդեպ հակվածության միջեւ որոշակի կապ կա, պարզել են ԱՄՆ-ի Վերմոնթի համալսարանին կից բժշկական քոլեջի գիտնականները, որոնք ամփոփել են 3,5 տարի 30 հազար մարդկանց առողջությանը հետեւելու արդյունքները:
Դիտումների ընթացքում 495 մարդկանց մոտ սկսել են երեւան գալ հիշողության եւ մտավոր խանգարումների ախտանշաններ: Նրանց ֆիզիոլոգիական առանձնահատկությունները հետազոտվել են այն մարդկանց առողջության ցուցանիշների համադրությամբ, որոնք դեմենցիայի պրոցեսների հակում չունեին: Պարզվել է, որ առաջին խմբի արյուն ունեցողները մտավոր դեգրադացիայից ավելի լավ են պաշտպանված:
«Վերլուծությունը ցույց է տվել, որ արյան առաջին խումբ ունեցող մարդկանց շրջանում սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը փոքր է, որոնք մեծացնում են հիշողության եւ դեմենցիայի զարգացման հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը»,- հայտնել են աշխատության հեղինակները:
Իր հերթին, արյան չորրորդ խմբի առկայությունը, հակառակը, համահարաբերակցվել է դեմենցիայի զոհ դառնալու խիստ արտահայտված վտանգի հետ: Հետազոտողների խոսքով՝ այս խումբն ունեցող մարդիկ 82 տոկոսով ավելի շատ են հակված հիշողության եւ մտածողության հետ կապված խնդիրների առաջացմանը, քան արյան ուրիշ խումբ ունեցողները:
Մասնավորապես՝ գիտնականները հայտնաբերել են, որ արյան չորրորդ խումբ ունեցողներն առանձնացել են այն սպիտակուցի պարունակության բարձր մակարդակով, որն արագացնում է արյան մակարդելիությունը: Բժշկական լեզվով՝ նրանց մոտ բարձր է արյան մակարդելիության գործոն VIII-ը:
Կենսաբանները նշում են, որ այս յուրահատկության դեպքում մեծ է արյունատար համակարգում թրոմբի առաջացման, անոթների վատ անցանելիության հավանականությունը: Միեւնույն ժամանակ արյան շրջանառության խանգարումները սերտորեն կապված են մտավոր եւ ինտելեկտի խանգարումների առաջացման հետ:
«Գործոն VIII-ի բարձր մակարդակով մարդկանց շրջանում մտավոր խանգարումների առաջացման հակվածությունը 24 տոկոսով ավելի մեծ է՝ այն մարդկանց համեմատությամբ, ում արյան մակարդելիությունը պակաս ինտենսիվ է»,- հաստատել են հետազոտողները:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը