Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կրեմլը պատրաստ է հակազդել այն երկրներին, որոնք կհամաձայնեն միջուկային զենք տեղակայել Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է նոր պայմանագիր Սպերցյանի տարեկան աշխատավարձը կգերազանցի 8 միլիոն եվրոն ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերը գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարան Պենտագոնի ղեկավարը չեղյալ է հայտարարել իր այցը Իսրայել Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Գրենլանդիան չի վաճառվում. Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսեն ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրում Ժամանակակից պատերազմը փոխվել է․ որոշիչ են լոգիստիկան, տեխնոլոգիաները եւ հասարակության կայունությունը. Զալուժնի 905 մլն դրամի ներդրում Առինջում. «Վեոլիա Ջուր»-ը սկսել է ջրագծերի վերակառուցման 3-րդ փուլը

Կրեմլը պատրաստ է հակազդել այն երկրներին, որոնք կհամաձայնեն միջուկային զենք տեղակայելԳյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է նոր պայմանագիրՍպերցյանի տարեկան աշխատավարձը կգերազանցի 8 միլիոն եվրոնԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համարՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերը գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակելԳագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարանՊենտագոնի ղեկավարը չեղյալ է հայտարարել իր այցը Իսրայել Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԳրենլանդիան չի վաճառվում. Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսեն«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակից 106 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել գրանցումներըԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրումԺամանակակից պատերազմը փոխվել է․ որոշիչ են լոգիստիկան, տեխնոլոգիաները եւ հասարակության կայունությունը. Զալուժնի905 մլն դրամի ներդրում Առինջում. «Վեոլիա Ջուր»-ը սկսել է ջրագծերի վերակառուցման 3-րդ փուլըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորություններըՄԻՊ-ի անկախությունը պետք է երաշխավորված լինիԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՀուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքԻրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետոԱրմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել էԿԸՀ-ն Դատախազությանն է վերադարձրել Գագիկ Ծառուկյանի և «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք թեկնածուների վերաբերյալ միջնորդություններըՄարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահՀայաստանի հավաքականը փայլուն արդյունքներ է գրանցել՝ գլխավորելով թիմային հաշվարկըՌեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբՄՕԿ- ը ժամանակավորապես չեղարկել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի որակազրկումըԳիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ ՆազարյանՄարին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայի 2017թ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին ԵՄ-ը կոչ է արել չօգտագործել Իրանի և Իրաքի օդային տարածքըՕձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾԻնչպես կանխարգելել վարակները ամառային որոշ վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը․ Նոան շնորհավորել է Արարատ-Արմենիային ՉԼ-ում տարած հաղթանակի առթիվՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ըԹրամփը հայտարարել է, որ եթե ինքը չլիներ, Թուրքիան կմտներ Իսրայելի դեմ պատերազմի մեջԱճել է Brent տեսակի նավթի գինըՖիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ. ՄԻՊ- ը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասինՊահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդըԻնձ համար Իրանի հետ հրադադարն ավարտված է. ԹրամփըՄեծ սիրով կողջունենք ՀՀ մեծարգո վարչապետի այցն Իրան, որտեղ կկարողանան ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. դեսպանՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանովՄարկ Ռյուտեն խորհուրդ է տվել Կրեմլի առաջնորդին չսադրել դաշինքինՌուսաստանում չի մնացել որևէ խոշոր նավթավերամշակման գործարան, որին չենք հարվածել. ԶելենսկիՏոկաևը հնարավորություն է ստանում 2029 թվականից հետո ևս մասնակցել ընտրություններիԹրամփի վարչակազմը վերացնում է OpenAI-ի GPT-5.6-ի նկատմամբ սահմանափակումները. AxiosՄարդկության համար ամենամեծ վտանգը արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է. ՆեթանյահուԱնկարա այցելելը միշտ հաճելի է. Կիրիակոս ՄիցոտակիսՀայաստանը ԵՄ-ից նվեր է ստացել մոտ 20 տոննա կշռող ականազերծման մեքենաՈւկրաինական ԱԹՍ-ները խոցել են Թաթարստանի նավթաքիմիական համալիրներըԻսրայելը հատել է կարմիր գիծը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը․ YnetԹրամփը հավանություն է տվել Իրանին հարվածելու ծրագրին. AxiosՀրդեհ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԲնակչության անվտանգության ամրապնդում. մարզերում անցկացվել են ուսումնավարժություններ և իրազեկման դասընթացներ
Մամուլ

Գաղտնի պայմանավորվածությունների վարպետները

«Փաստ» օրաթերթը գրում է․ Մի քանի ամսից կլրանա Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման չորս տարին։ Պետք է ընդունել, որ չորս տարին ահռելի ժամանակահատված է՝ պետության զարգացման ուղղությամբ համապատասխան վստահության հիմքեր ներդնելու ու կառավարման համակարգում փոփոխություններ կատարելու տեսանկյունից։ Իրականում նրան նույնիսկ չորս տարի պետք չեղավ երկիրն ամբողջությամբ անդունդը տանելու համար: Այս իշխանությունների՝ իրենց գործունեությունն ընդգծելու հիմնական փաստարկներից մեկը այն է եղել, թե իրենք առավել բաց, թափանցիկ ու հաշվետու են ժողովրդի առաջ, քան ընդհանրապես որևիցե իշխանություն։ Եվ ամեն անգամ այս հանգամանքը հատուկ շեշտվել է Փաշինյանի կողմից։

Բայց թափանցիկության շահարկումը գրեթե միշտ շղարշի դեր է կատարել, քանի որ վերջում պարզվել է, որ իշխանությունները հանրությանն այլ պատկեր են ներկայացնում, իսկ իրականում դրա հակառակ գործընթացների մեջ են քողարկված ձևով ներգրավված։ Իսկ ավելի ճիշտ՝ նրանք մինչև ականջները խրված են հանրությունից գաղտնի պայմանավորվածությունների ճահճում։ Փաշինյանն ասում է, թե իր նախկին ու ներկա խոսքերի մեջ եղած հակասությունն այն է, որ այն ժամանակ չեն իմացել կամ չեն հասկացել: Կատարյալ մանիպուլ յացիա: Նա, իր թիմով հանդերձ, միշտ խաբել է, խաբում է ու խաբելու է: Գրեթե բոլոր հարցերում: Օրինակ՝ Փաշինյանը հանրությանը վստահեցնում էր, թե «Վեոլիա Ջրի» հետ պայմանավորվել են, որ մինչև 2024 թվականը ջրի գինը չի բարձրանա։

Բայց, ինչպես տեսնում եք, ջրի գինն արդեն իսկ բարձրացել է։ Եվ այստեղ է, որ հարց է ծագում՝ արդյո՞ք մինչև 2024 թվականը ջուրը չթանկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն իսկապես եղել է, թե՞ իշխանություններն այլ պայմանավորվածություն են ունեցել, բայց սկզբից բոլորովին ուրիշ պատկեր են ներկայացրել։ Բայց սա, իրոք, չարյաց փոքրագույնն է այն գլոբալ հարցերի հետ կապված, որոնց առումով իշխանությունները խաբել են ու քայլեր ձեռնարկել «հպարտ քաղաքացիների» թիկունքում: Ասենք՝ նրանք պատերազմից հետո, միմյանց հերթ չտալով, հավաստիացնում էին, թե Սյունիքն անվտանգ է, սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ Սյունյաց աշխարհը ոչ միայն անվտանգ չէ, այլև կոնկրետ սպառնալիքների առաջ է կանգնած։ Իսկ դրանից հետո տեղեկացանք, որ Փաշինյանն անձամբ է զորքերին հետ քաշվելու հրաման տվել։

Ավելին՝ ԱԺ-ում Փաշինյանը հայտարարում է, որ Սյունիքով անցնող ճանապարհի հարցում բանավոր պայմանավորվածություններ կան, սակայն որոշ ժամանակ անց նշում, որ որևէ բանավոր պայմանավորվածություն չի եղել։ Այս փաստերը ցույց են տալիս, թե որքանով են իշխանություններն անկեղծ, բաց ու թափանցիկ եղել հանրության նկատմամբ։ Հանրությանը մոլորեցնելու գործելակերպն ավելի ակնառու է դարձել հատկապես այն դեպքերում, երբ Հայաստանի արտաքին գործընկերներն ավելի ազնիվ են գտնվել մեր հանրությանը ճշմարտությունն ասելու տեսանկյունից, քան մեր իշխանավորները, որոնք ցանկացած առիթով ընդգծում են, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին, իրենք ժողովրդի ձևավորած իշխանությունն են։

Օրինակ՝ տևական ժամանակ Փաշինյանն ու իր թիմը հավաստիացնում էին, թե Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի ընթացքում որևէ փաթեթ չեն քննարկում, այլ միայն փորձում են հասկանալ նախկինում եղած բանակցային պատմությունը և դրա զարգացման տրամաբանությունը։ Սակայն մեր հանրությունը ստիպված էր ՌԴ արտգործնախարար Լավրովից տեղեկանալ, որ սեղանին բանակցային փաթեթ է դրված, և իշխանությունները կոնկրետ քննարկումների մեջ են։ Այլապես ի՞նչ իմաստ պետք է ունենային Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների ու ղեկավարների երկարատև քննարկումները։ Բայց ամենացավալին այն է, որ մեր երկրին վերաբերող առանցքային հարցերի շուրջ մեր հանրությունը տեղեկանում է, ո՛չ ավել, ո՛չ պակաս, թշնամական երկրների պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններից։

Օրինակ՝ եթե Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն չհայտարարեր Թուրքիայի ու Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ բանագնացների նշանակման մտադրության մասին, մեր հասարակությունն այդպես էլ գուցե չտեղեկանար, որ նման մտադրություն կա, ու հանկարծ կհայտնվեր կատարված փաստի առաջ։ Եվ, ընդհանրապես, բազմաթիվ են այն դեպքերը, որ հանրության շրջանում որոշակի ակնկալիքներ են ձևավորվել, սակայն քաղաքացիները դրա հակառակ փաստի առաջ են կանգնել։

Հասկանալի է, որ այս իշխանությունները վաղուց արդեն վստահություն չեն ներշնչում հանրության տրամաբանող հատվածի շրջանում։ Սակայն, որքան էլ զարմանալի է, դեռևս կան հայրենակիցներ, որոնք չեն ուզում «կոտրն ընկնել», ընդունել իրականությունը, ընդունել, որ Նիկոլ Փաշինյանին իրենք պետք են միայն ընտրության համար, մնացած դեպքերում նա իրենց մասին հիշել անգամ չի ցանկանում: Բայց, անցյալի նախադեպերը հաշվի առնելով, նույնիսկ այս մարդկանց շրջանում պետք է լուրջ անհանգստությունների տեղիք տան վերջին շրջանում պտտվող տեղեկությունները նոր զիջումների առումով: Ի վերջո, արդեն համոզվել ենք, որ այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է։ Նրանք թաքնված պայմանավորվածությունների վարպետներ են և ամեն ինչի ընդունակ՝ միայն թե մնան իրենց աթոռներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում