Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բրիտանական Sky-ITV-ն կմրցակցի YouTube-ի, Netflix-ի, Amazon-ի և Disney-ի հետ «Էրազմուս+» նախաձեռնությունը ԵՄ-Հայաստան գործընկերության ամենատեսանելի և ազդեցիկ դրսևորումներից մեկն է. Մարագոս Զելենսկին Անկարայում կոչ է արել, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս Բիզնեսը գտել է հուսալի մատակարարման շուկաներ․ Հորմուզի փակման տնտեսական հետևանքները Իմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում է Ուկրաինացի գործարարի մահափորձի մեջ կասկածվողին մահացած են գտել Հայաստան-Ինդոնեզիա․ տնտեսական գործակցության նոր հնարավորություններ Վաշինգտոնը կքննարկի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հնարավորությունը Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք կարող են արտահանել բուսասանիտարական հսկման ենթակա մինչեւ 5 կգ բեռներ Քոլեջների ընդունելության նոր կարգը. հայտագրումը կսկսվի հուլիսի 10-ից Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ

Ամերիկացի TikTok-ի աստղին գնդակահարել են Lamborghini-ումԲրիտանական Sky-ITV-ն կմրցակցի YouTube-ի, Netflix-ի, Amazon-ի և Disney-ի հետ«Էրազմուս+» նախաձեռնությունը ԵՄ-Հայաստան գործընկերության ամենատեսանելի և ազդեցիկ դրսևորումներից մեկն է. ՄարագոսԶելենսկին Անկարայում կոչ է արել, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամԴատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնասԲիզնեսը գտել է հուսալի մատակարարման շուկաներ․ Հորմուզի փակման տնտեսական հետևանքներըԻմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում էՈւկրաինացի գործարարի մահափորձի մեջ կասկածվողին մահացած են գտելՀայաստան-Ինդոնեզիա․ տնտեսական գործակցության նոր հնարավորություններՎաշինգտոնը կքննարկի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հնարավորությունըՀուլիսի 10-ից ֆիզիկական անձինք կարող են արտահանել բուսասանիտարական հսկման ենթակա մինչեւ 5 կգ բեռներՔոլեջների ընդունելության նոր կարգը. հայտագրումը կսկսվի հուլիսի 10-իցՊետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամՔննարկվել են հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Ծոցի երկրների շուկաներումԲեմը՝ երեխաների ստեղծագործականության արտահայտման վայր. «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումԾանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԴամասկոսում եմ՝ արտահայտելու Ֆրանսիայի հանձնառությունը և աջակցությունը սիրիացի ժողովրդին. ՄակրոնՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության մեկամսյա աշխատանքի ամփոփումՀայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրըԹուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը Գյուլենի շարժման գործողության մաս էր. Թուրքիայի դատարանՍարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնումՎարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանըՆԱՏՕ-ն մեծացնում է պաշտպանական ծախսերը․ Անկարայում կներկայացվեն նոր գործարքներՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծենԴատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումըԴամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է տուժելՕձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվելԳազի և նավթի գներն աճել են Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման մասին հաղորդումներից հետոՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենաՀազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքովՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրներըP. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել էԻրանը սպառնում է չսկսել բանակցությունները, եթե ԱՄՆ-ի սպառնալիքները շարունակվենՈչ թե դիպլոմ, այլ հմտություններ. ինչպե՞ս է փոխվում Հայաստանի աշխատաշուկանՌԴ ՊՆ-ն հրատապ հայտարարություն է տարածել․ վերահսկողության տակ ենք վերցրել Խարկովի մարզի Պետրո-ԻվանովկանՔուրթուլմուշն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացինՄեզ պետք չէ ևս մեկ թշնամի ստեղծել․ Բուդանովը՝ Բելառուսի մասինՌուսաստանի Դաշնությունը  Հայաստանին առաջարկել է կառուցել մեկ կամ երկու բլոկով ատոմակայանԹրամփը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է մեկնում հանուն Ռեջեփ Թայիփ ԷրդողանիՀայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արելԹրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYTԴոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. ԱլիևՊայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի կեցավայրից մի փոքր հեռուԵթե սպառնալիքները չդադարեն, ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասկածի տակ կհայտնվենՀայաստանում գործարկվում է կանաչ էներգետիկայի առաջին ինկուբացիոն ծրագիրըԿասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքըՌոբերտո Մարտինեսը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԼեհաստանը Կիևին է փոխանցել 4,5 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկաԿարկուտից տուժած գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհը
Հայաստան

Իշխանությունը պարտության ողջ մեղավորությունը «կգցի բանակի գրպանը» և ոչ միայն. Կարեն Վրթանեսյան

«Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը չի հավատում, որ այս իշխանության օրոք ու գլխավորությամբ հնարավոր կլինի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ բացահայտումներ անել։

«Դա նույնն է, որ մեղուները մեղրի դեմ հանձնաժողով ստեղծեն, ո՞նց կարող են մարդիկ, որոնք ամենից շատ են մեղադրվում պատերազմի աղետի, կորուստների համար, իրենք իրենց քննեն, աբսուրդ է սա», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վրթանեսյանը։

Ռազմական փորձագետի կարծիքով՝ ընդդիմության մասնակցությունն այս հանձնաժողովում, անկախ արդյունքներից, կլեգիտիմացներ աշխատանքը, ըստ այդմ, հասկանալի է, որ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել «այդ խեղկատակությանը»։

Նրա խոսքով՝ ընդդիմության մասնակցությամբ իշխանությունը հնարավորություն կստանա աշխատանքը ցույց տալու՝ ասելով, որ «տեսեք՝ ընդդիմությունն էլ էր ներկա»։

«Ցանկացած պահի ընդդիմությանը կարող են նույն այդ հանձնաժողովի աշխատանքներից՝ սադրելով լինի, թե գործողություններով, չեզոքացնել, մյուս կողմից, ես դեռ չեմ լսել որևէ հիմնավոր փաստարկ, թե ինչու պետք է ընդդիմությունը մնար այդ հանձնաժողովում. մենք շատ լավ տեսնում ենք, որ Ազգային ժողովում ամեն կերպ խանգարում են ընդդիմությանը, հօգուտ Հայաստանի համախմբվելու որևէ գործողություն չկա. իշխանությունների համար մեկ խնդիրն ընդդիմության դեմ պայքարելն է, ոչ թե Հայաստանի համար աշխատելը», - ասաց Կարեն Վրթանեսյանը։

Փորձագետի կարծիքով՝ ընդդիմությունը դեռ պատերազմի ավարտից հետո պետք է անկախ հանձնաժողով ստեղծեր ու այդ ձևով աշխատեր։

«Խոսքս անկախ ընդդիմության մասին է, ոչ թե իշխանության գրպանում ծվարած «ընդդդիմության»», - նշեց նա։

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ այս հանձնաժողովը ստեղծելով՝ իշխանությունը պարտության ողջ մեղավորությունը «կգցի բանակի գրպանը» և ոչ միայն։

«Ոչ միայն բանակի գրպանը կգցի մեղավորությունը, այլ՝ այդ պահին քաղաքական որ ուժին հարմար լինի, մենք դրա օրինակները տեսնում ենք, երբ ինչ-որ իշխանամերձ ֆեյքեր մարդկանց մեղադրում են դավաճանության համար։ Անշուշտ, հանձնաժողովն օգտագործվելու է որպես քաղաքական ճնշման գործիք իշխանության հակառակորդների դեմ», - ընդգծեց փորձագետը։

 Անհրաժեշտ է արդյոք հանձնաժողովում ներառել նաև Արցախից ներկայացուցիչների, Կարեն Վրթանեսյանը նշեց, որ իշխանությունն իր քայլերը լեգիտիմացնելու համար կփորձի ում հնարավոր է ներառել հանձնաժողովում։

«Ձեռքներին ճար լիներ՝ Իլհամ Ալիևին էլ կներառեին», - հավելեց ռազմական փորձագետը»։