Նիկոլի քննիչ հանձնաժողովը
7or.am-ը գրում է․
Խորհրդարանի նիկոլական մեծամասնությունը 44–օրյա պատերազմի թեմայով քննիչ հանձնաժողով է ստեղծել։ Այն գլխավորելու է տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանը։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են չմասնակցել այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, քանզի մեղավորների ու պատասխանատուների գլխավորած հանձնաժողովում ի՞նչ իմաստ ունի մասնակցելը։
Նույն Անդրանիկ Քոչարյանը 44–օրյայի ժամանակ պաշտոնատար անձ է եղել, ինքը պետք է հարցերի պատասխանի, այլ ոչ թե հարցեր տա։
«Հաղթելու ենք»–ի քարոզիչ Արծրուն Հովհաննիսյանին բերել են ԱԺ պաշտպանության, անվտանգության հանձնաժողով՝ որպես փորձագետ, ու նրան էլ են ներգրավելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Էս «մուտիլովչի՞կը» պետք է փորձագիտական գնահատական տա։ Գետաշենն «ազատագրող» էս ստախո՞սը պետք է օբյեկտիվ քննություն վարի։
Արծրունը 44 օր միտումնավոր ստել է, մաս է կազմել պարտության կերտմանը։ Նա պետք է հարցերի պատասխանի, ոչ թե հարցեր տվող հանձնաժողովում փորձագետ աշխատի։
Ասում են, թե արտախորհրդարանական ուժերին էլ ենք կանչելու հանձնաժողովի նիստերին։ Այլ կերպ ասած՝ Նիկոլի հաճախորդներն էլ են լինելու թամաշայի մասնակից։
Այն, որ 44–օրյայի հետ կապված հայկական Նյուրնբերգի կարիք կա, ակնհայտ է, բայց դա կլինի իշխանափոխությունից հետո։ Նիկոլը նախ պետք է պատասխան տա, թե ինչու տապալեց բանակցային գործընթացը, ինչու Հայաստանին մենակ թողեց, ինչու խայտառակ կառավարեց պատերազմը, ինչու հոկտեմբերի 19–ին չընդունեց Պուտինի առաջարկն ու չկանգնեցրեց պատերազմը, ինչու է հիմա Արցախը համարում Ադրբեջանի մաս ու ամեն օր քարոզում Ալիևի օգտին։ Կան բազմաթիվ այլ «ինչուներ», որոնց պատասխանը հնարավոր է ստանալ և որոնց հետ կապված օբյեկտիվ քննություն հնարավոր է վարել այլ իշխանության պայմաններում։ Թե չէ Նիկոլը հիմա ինքն իրեն քննող հանձնաժողով է ստեղծել։ Արդեն նախապես կարելի է ասել, թե ինչ եզրակացության է հանգելու հանձնաժողովը։ Ասելու են՝ Նիկոլն անմեղ է, բանակն ու նախկիններն են մեղավոր։
Երբ Նիկոլ Փաշինյանը 44–օրյայի հետ կապված քննիչ հանձնաժողով է ստեղծում, դա նույնն է, որ, ասենք, երիտթուրքերը Հայոց ցեղասպանության հարցով հանձնաժողով ստեղծեին ու փորձեին բացահայտել մեղավորներին։ Կա՛մ էլ Հիտլերը ոչ թե ինքնասպան լիներ, այլ բունկերից հայտարարեր, թե եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, իշխանական աթոռը Գեբելսի ստի քարոզչության միջոցով պահեր, հետո ստեղծեր քննիչ հանձնաժողով ուսումնասիրելու համար Գերմանիան ավերակների վերածելու պատճառները (ձեռքի հետ էլ պարզեին, թե ովքեր են եղել Հոլոքոստի մեղավորները)։
Այնպես որ Նիկոլի թամաշային իմաստ չունի մասնակցելը։ Ընդդիմությունը ճիշտ է արել, որ որոշել է չմասնակցել։ Այս մասով քննադատություններն անտեղի են։ Այլ հարց է, որ ընդդիմությանը կարելի է մեղադրել այն բանի համար, որ Նիկոլը դեռ իշխանության է։ Թե ինչու է այդպես ստացվել և ինչ պետք է անել, արդեն այլ խոսակցության թեմա է։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան