Ձեր կարծիքով, ինչ է կարող նշանակել Մեծ Բրիտանիայի դեսպանի խոսքերը. Ստեփան Դանիելյան
Հայաստանում Բրիտանիայի դեսպանն ասել է, որ Արցախի հարցը պետք է համապարփակ լուծվի. Շատերը ոգեւորվել են, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանի հասարակությունը չի հասկանում դեսպանի խոսքերի իրական իմաստը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Լրագրողներին կոչ եմ անում առիթի դեպքում դեսպանին հարցնել, թե ինչ է հասկանում Արցախի հարցի համապարփակ լուծման տակ։
Նախ, Բրիտանիան մոտ 100 միլիարդ դոլարի ներդրում է Ադրբեջանում կատարել, երկրորդ' Բրիտանիան պետք է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղել։ Սա է Բրիտանիայի Կովկասում քաղաքականության նպատակները։ Այսինքն, պաշտպանել ու ընդարձակել իր ներդրումներն ու մեծացնել իր ազդեցությունը Կովկասում։
Հիմա հարց, ձեր կարծիքով ինչ է կարող նշանակել դեսպանի խոսքերը։ Պետք է պարզ լինի, որ համապարփակ լուծումն, ըստ դեսպանի, սթափ մտածելու դեպքում, նշանակում է, որ Արցախը պետք է ամբողջովին հայտնվի Ադրբեջանի սուվերենության տակ, խաղաղապահները պետք է հեռանան, բնականաբար, տեղի հայերը նույնպես։
Սա է դեսպանի խոսքերի իրական իմաստը։ Համենայն դեպս, առիթի դեպքում, դեսպանին հարց տվեք ու կհամոզվեք, որ ձեր հարցի ուղիղ պատասխանը չեք ստանա։
Հ.Գ.Հակառակ տեսակետ ունեցողներին կխնդրեմ հիմնավորել, թե Բրիտանիայի ինչին է պետք, որ Արցախը մնա հայկական, Հայաստանի հայկական մնալու մասին չեմ հարցնում, դրա մասին հաջորդ փուլում կհարցնեն, եթե "համապարփակ" լուծումն իրականություն դառնա»։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան