Մարդիկ այս ինքնագլուխ թանկացումից հետո որոշել էին ընդհանրապես ԱՊՊԱ չանել. հազիվ կանխում ենք. վարորդ
Մենք մեր ակցիաները շարունակելու ենք, այսօր եկել ենք ԱՊՊԱ բյուրոյի հետ փորձենք կառուցողական զրույց ունենալու, եթե կառուցողական կգտնվեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի դիմաց բողոքիա ցկաիյ ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «ՏՈՒԳԱՆՔ» նխաձեռնության ղեկավար Արտակ Խաչատուրովը: Նրենք, որ վարորդները բողոքում ԱՊՊԱ-ի վճարների բարձրացման դեմ, որն ուժի մեջ է մտել այսօրվանից:
«Մենք չենք պատրաստվում թանկ վճարել: Մարդիկ արդեն այս ինքնագլուխ թանկացումից հետո որոշել էին ընդհանրապես ԱՊՊԱ չանել, մենք դա հազիվ կանխում ենք, հանգստացնում ենք: Մենք ԱՊՊԱ համակարգին կողմ ենք, բայց ասում են՝ մի առիթավորվեք դրանից: Ամեն ինչ պետք է լինի պատճռաբանված ու տրամաբանական, բայց մենք ոչ մի տրամաբանություն չենք տեսնում: Մենք շարունակելու ենք պայքարել: Հաջորդ շաբաթվա համար հրավեր ենք ստացել ԱԺ-ից՝ քննարկում անցկացնելու: Մի պայմանով ենք համաձայնել, որ ոչ թե հավաքվենք, խոսենք, գնա, այլ կոմպրոմիսային լուծում գտնենք: Այսօր ամբողջ օրը նարդի-բատմինտոն ենք անելու, նյարդերը սղոցեն, բացատրենք, որ չի կարելի այսպես անել:
Պահանջ ունենք ՃՈ-ից, որ գարաժում կանգնած մեքենաների վրա 5 հազար դրամ տուգանքները վերացնեն: ՃՈ-ի արածը ներքին պայմանավորվածությունների արդյունք է եղել, ինչն անթույլատրելի է»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե որոնք են լինելու իրենց հետագա քայլերը, նա պատասխանեց. «Մենք աշխատելու ենք ապահովագրական բյուրոյին հանրությունից մեկուսացնել, ինչով հնարավոր է՝ աշխատանքները բոյկոտելու ենք: Նաեւ ոստիկանությանը, ԿԲ-ին կոչ ենք արել զերծ մնալ նրանց հետ համագործակցելուց, դա քաղաքացիների շահերից չի բխում: Ինքնագլուխ որոշել են ժողովրդի արյունը խմել»:
Ըստ ակցիայի մասնակիցներից մեկի, հարցի հասեցատերը կառավարությունն է, թեև իրենք ակցիաներ են իրականացրել Կենտրոնական բանկի, Ապահովագրական բյուրոյի մոտ. «Ինձ համար այս երկու կառույցներն ուղղակի կատարողներ են, իսկ հարցն ավելի մեծ մասշտաբների է հասնում։ Հարցը հասնում է, իմ կարծիքով, կառավարություն։ Փորձում ենք ավելի փոքր մաշտաբներից սկսենք, սակայն եթե արդյունք չստանանք, առաջարկելու եմ սլաքներն ուղղվի կառավարություն»։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան