Դատավորների շրջանում «բունտ» է հասունանում Ջհանգիրյանի կանոններն ընդունած ԲԴԽ անդամ-դատավորների նկատմամբ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատավորների շրջանում լուրջ դժգոհություն է հասունացել ԲԴԽ անդամ-դատավորների նկատմամբ, որոնք փաստացի անցել են իշխանության սրի տակով։ Համբերության բաժակը լցրել է հատկապես Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բախշիյանին անձեռնմխելիությունից զրկելու ու կալանավորելու թույլտվություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունների քննարկման ժամանակ նրանց ցուցաբերած վարքագիծը։
Նկատենք, որ որոշումը ընդունվել է միաձայն եւ ԲԴԽ անդամ դատավորները ցանկության դեպքում կարող էին կանխել քաղաքական հետապնդումը դատավորի նկատմամբ, սակայն նրանք ոչ միայն թույլ տվեցին, որ իրականացվի ապօրինի քրեական հետապնդում, այլ նաեւ կալանավորվի դատավորը՝ չարած հանցանքի համար։
Փաստաբան Արսեն Սարդարյանի հայտարարությունը, որ դատավորները պետք է քննարկեն ԲԴԽ անդամ-դատավորներին անվստահություն հայտնելու հարցը լուրջ արձագանք է գտել ու բացառված չէ, որ առաջիկայում այդ հարցը բարձրացվի։
Այսօր ԲԴԽ անդամ են հանդիսանում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը, է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը։
Պարզվում է, այս դատավորներից ոմանց վերաբերյալ ԱԱԾ-ն հավաքել է բավականին լուրջ «կոմպրոմատներ», որոնք էլ գործի են դրվում՝ քվեարկությունների ժամանակ ցանկալնի արդյունքներն ապահովելու համար, իսկ որոշների դեպքում էլ Ջհանգիրյանը «կացնային» ճնշումները փոխարինել է գայթակղիչ առաջարկներով, այդ թվում՝ կարիերային առաջխաղացմամբ՝ խոստանալով Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնը։ Ընդ որում՝ գայթակղիչ առաջարկով հրապուրվել է մի դատավոր, որը նախքան ԲԴԽ անդամ դառնալը վայելում էր հարգանք գործընկերների շրջանում, իսկ հիմա միացել է իշխանությունների կամքը կատարողը։
Ստացվում է՝ ԲԴԽ-ն, որը ստեղծված է դատական իշխանության անկախությունը երաշխավորելու համար, ինքն է դառնում պատուհաս՝ անկախ դատավորների համար։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 93 դատավոր մասնակցել է ստորագրահավաքին՝ պահանջելով Դատավորների ընդհանուր արտահերթ ժողով հրավիրել՝ օրակարգում ընդգրկելով հետևյալ հարցերը.
-դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրենց գործունեության կապակցությամբ ճնշումների բացառման վերաբերյալ դատավորների ընդհանուր ժողովի կողմից հայտարարություն հրապարակելը,
-դատավորների անկախության իրական երաշխավորման կապակցությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը:
Չի բացառվում, որ ԲԴԽ դատավոր-անդամներին անվստահություն հայտնեն՝ Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան