Օլիմպիական խաղերի բացման արարողությունը բոյկոտելը՝ խոչընդոտներ է ստեղծելու հայ-չինական հարաբերություններում. Սարգսյան
Հայաստանի կողմից Պեկինում մեկնարկած ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը չմասնակցելը լուրջ խոչընդոտներ է ստեղծելու հայ-չինական հարաբերություններում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Պեկինում երեկ մեկնարկած ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը տասնյակ պետությունների առաջնորդներ կային եւ դրանք այն պետություններն էին, որոնք Չինաստանի հանդեպ ունեն ընդգծված մոտեցում, հարգանք։ Ցավոք, Հայաստանից պատվիրակություն չի մեկնել Չինաստան՝ մասնակցելու օլիմպիական խաղերի բացման արարողությանը, ինչը համարվում է բոյկոտ»,- ասաց Սուրեն Սարգսյանը։
Նրա խոսքով, մինչեւ օլիմպիական խաղերի բացումը, մի շարք պետություններ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ հայտարարել էին օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին։
«Խոսքը դիվանագիտական բոյկոտի մասին է, այսինքն՝ սպորտսմենները մասնակցում են օլիմպիական խաղերին, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները, դիվանագիտական ներկայացուցիչները չեն մասնակցել բացման արարողությանը՝ առաջ քաշելով Չինաստանում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող խնդիրները։ Ստացվել է այնպես, որ Հայաստանից նույնպես չեն մասնակցել օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Կան պետություններ, որոնք օլիմպիական խաղերի բացման արարողությանը չեն մասնակցել, եւ կան պետություններ, որոնք չեն հայտարարել չմասնակցելու մասին, բայց բոյկոտել են։ Առանց հայտարարելու չմասնակցելը եւս բոյկոտ է համարվում։ Չինաստանը, բնականաբար, սա տեսնում է, հաշվի է առնում եւ կարծում եմ, որ սա լուրջ խոչընդոտներ է ստեղծելու հայ-չինական հարաբերություններում, որովհետեւ ըստ էության Հայաստանն առանց հայտարարելու այդ մասին, բոյկոտել է օլիմպիական խաղերը։
Չի կարելի Չինաստանի հետ այդպես վարվել եւ ունենալ այսպիսի հարաբերություններ։ Հաշվի առնելով Արեւմուտքի եւ Չինաստանի լարված հարաբերությունները, մենք չպետք է այս կամ այն կողմից լինենք, այլ պետք է մեր հարաբերությունները հավասարապես խորացնենք բոլոր գերտերությունների, հիմնական խաղացողների հետ, այդ թվում՝ Մոսկվայի, Պեկինի, Բրյուսելի, Վաշինգտոնի հետ։ Սա է դիվանագիտության տրամաբանությունը, ցավոք, Հայաստանը վերջի տարիներին այդ բալանսը խախտում է»,- նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Նշենք, որ 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը բոյկոտել են մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան։ Դիվանագիտական բոյկոտ հայտարարած պետությունների մարզիկները, սակայն, խաղերին մասնակցում են։ Հայաստանից խաղերին մասնակցում է 6 մարզիկ, սակայն, նրանցից մեկը վարակվել է կորոնավիրուսով, որը դեռեւս չի մեկնել Չինաստան։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան