ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց պետական դրոշի մասին Աղվան Վարդանյանի ներկայացրած նախագծին, բայց՝ պայմանով
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ներկայացրած նախագծին, այն է՝ ընդլայնել դրոշի գործածման տարածքները:
Նախագծով առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային և մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության և համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն, ինչպես նաև առաջարկվում է օրենքի մակարդակով կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն աղերսվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը:
Ըստ հեղինակի՝ նախագծերի փաթեթով լուծվում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ կապված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի գործնական կիրարկումն ապահովելու օրենսդրական հիմքերի ձևավորման հետ:
Խնդիրն այն է, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում է՝ «Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով», սակայն օրենքով սահմանված պահանջների խախտման համար որևէ օրենքով պատասխանատվություն սահմանված չէ։ Այդ կապակցությամբ առաջարկվում է «ՀՀ դրոշի մասին» օրենքի պահանջների որոշակի խախտումների համար սահմանել վարչական պատասխանատվություն:
«Կարծում եմ, որ հատկապես այս իրավիճակում, այս ժամանակահատվածում պետական խորհրդանիշների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն ու ընդլայնումը կարևոր է մեր ազգային պետական մտածողության, երիտասարդ սերնդի դաստիարակության համար»,- նախագիծը ներկայացնելիս ասաց Աղվան Վարդանյանը։
Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն կտա այս նախագծին՝ պայմանով, որ անդրադառնալու են այն առաջարկներին, որոնք սկզբունքային են ու պետք է արտացոլվեն նախագծի վերջնական տարբերակում։
Հանձնաժողովի բոլոր անդամները կողմ քվեարկեցին նախագծին։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան