Միջոցներ են ձեռնարկվելու, որ դատավոր Ռուբիկ Մխիթարյանը պատասխանատվության ենթարկվի. Չարչյանի պաշտպան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվեց այն պատճառով, որ մեղադրող դատախազը չէր ներկայացել դատական նիստին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Դատարանը նրա բացակայությունը չհամարեց անհարգելի, քանի որ սխալմունք էր տեղի ունեցել»,- նշեց նա։
Հաջորդ նիստին արդեն կսկսվի բուն դատաքննության փուլը։
Հարցին՝ Ա.Չարչյանի կալանքն անհամատեղի է եղել առողջական վիճակի հետ, որը հիմնավորված է բժշկական փաստաթղթերով, այս առումով որոշումներ կայացնողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ պաշտպանական կողմքը քայլեր ձեռնարկելո՞ւ է, պաշտպանն ասաց. «Արդեն իսկ ձեռնարկում է։ Մենք դեռևս 2021 թ. օգոստոսին, երբ վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը Չարչյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ, մենք դատական նիստի ժամանակ ասում էինք, որ բացի անձեռնմխելիության հանգամանքից, այն հիվանդությունը, որն ունի պարոն Չարչյանը, առերևույթ վկայում է այն մասին, որ համապատասխանում է կառավարության որոշմանը՝ հիվանդությունների ցանկին, որոնք անհամատեղելի են կալանավորման հետ։ Ասում էինք, որ չի կարող կալանավորվել Արմեն Չարչյանը։ Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մեր փաստարկը համարեց անհիմն, չընդունեց, սակայն իրական կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, իրենք բոլորը սխալ»։
Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ հաջորդ նիստին կհրապարակվի փորձաքննության եզրակացությունը, իրենք համապատասխան հայտարարություն կանեն։
«Ինչ վերաբերում է պատասխանատվության հարցին, կոնկրետ Ռուբիկ Մխիթարյանի մասով, այն ժամանակ էլ եմ նշել, հիմա էլ նշում եմ՝ միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի նա պատասխանատվություն կրի իր կայացրած ապօրինի դատական ակտի համար, քանի որ Արմեն Չարչյանը հինգ ամիս գտնվել է ապօրինի կալանքի տակ»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Արմեն Չարչյանը, չնայած ունենալով ծանր հիվանդություններ, շուրջ 4 ամիս կալանավորված է եղել։ Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում է 92 միավոր ինսուլին, ինչն անհամատեղելի է կալանքի հետ, եւ այդ անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ: Չարչյանն ազատ արձակվեց ՀՀ Սահմանադրական դատարանի այն որոշումից հետո, ըստ որի՝ պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ:
Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ