Մահվան ծաղիկները, Շուշիի հռչակագիրը և «գառների» լռությունը. Անդրանիկ Թևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է օկուպացված Շուշիում Էրդողանի ու Ալիևի ստորագրած հռչակագիրը, որն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի ու Արցախի դեմ։ Փետրվարի 1–ին դա արել էր նաև Ադրբեջանի խորհրդարանը։
Ըստ այդ հռչակագրի՝ Ղարաբաղն ամբողջությամբ համարվում է Ադրբեջանի մաս։ Բացի այդ՝ թուրք–ադրբեջանական տանդեմը պահանջում է, որ Հայոց ցեղասպանության հարցը դուրս գա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից ու դառնա բացառապես պատմաբանների քննարկման թեմա։
Ուշագրավն այն է, որ Շուշիի հռչակագիրը վավերացվում է հայ–թուրքական, իբր թե, առանց նախապայմանների կարգավորվող գործընթացի հրապարակային մեկնարկից հետո և «Խաղաղության դարաշրջանի» բացման նիկոլական լոզունգների ներքո։
Փաստորեն, Թուրքիան զուտ ձևականորեն հայտարարում է, որ պատրաստ է ՀՀ–ի հետ առանց նախապայմանների հարաբերություն կառուցելուն, օդանավակայանում ծաղիկներ է նվիրում Ստամբուլ ժամանած հայ ուղևորներին (դրանք իրականում բայրաքթարների նետած մահվան ծաղիկներն են), բայց մյուս կողմից վավերացնում է հակահայկական հռչակագիրը։
Պաշտոնական Երևանը լուռ է, ինչը տվյալ դեպքում համաձայնության նշան է։ Համաձայնություն թուրքական նախապայմաններին։
Պաշտոնական Երևանն աղմկում է միայն ֆեյսբուքյան ինքնաասուլիսների ժամանակ՝ հիմնավորելով թուրք–ադրբեջանական նախապայմանների արդարացիությունը, հայտարարելով, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ» ու հիմարի տեղ դնելով «հպարտ» քաղաքացիներին»:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան