Փոխանակման կետերի շրջանառության 62 տոկոսը կազմում է ԱՄՆ դոլարը
Ընթացիկ տարվա հունվար- հուլիս ամիսներին փոխանակման կետերի շրջանառությունը՝ ըստ արժույթների տեսակների, հետեւյալ պատկերն ուներ՝ 372․3 մլն դոլար, 58․5 մլն եվրա ու 9․4 մլրդ ռուսական ռուբլի։ Եթե եվրոն ու ռուբլին դոլարի վերածենք՝ ապա ընդհանուր արդյունքը կազմում է 598․1 մլն դոլար։
Այս գումարում ամենամեծ մասնաբաժինը դոլարինն է՝ 62 տոկոս, երկրորդ տեղում ռուբլին է՝ 27 տոկոս։ Եվրոն ամենափոքր մասնաբաժինն ունի՝ 11 տոկոս։ Փոխանակման կետերի շրջանառության դինամիկան ըստ արժույթների տեսակների (դոլարի վերածելու դեպքում) ընթացիկ տարվա ամիսների կտրվածքով ներկայացվում է ստորեւ կցված գրաֆիկում։
Փոխանակման կետերի այցելուներից են բազմաթիվ ֆիզիկական անձիք, այդ թվում արտասահմանից դրամական փոխանցումներ ստացողները։ Հայտնի է, որ այդ փոխանցումներ Հայաստանում հիմնականում Ռուսաստանից են ստանում։ Եվ այսպես՝ հունվար- հուլիս ամիսներին Հայաստանում ֆիզիկական անձանց կողմից ստացված դրամական փոխանցումների գումարի մոտ երկու երրորդը Ռուսաստանին է բաժին ընկել։
Ընդ որում Ռուսաստանից Հայաստան ուղարկված դրամական փոխանցման միջին մեծությունը համեմատաբար փոքր է։ Ըստ ռուսական աղբյուրների՝ այդ ցուցանիշը ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում չի հասել 300 դոլար նշաձողին։
Ուղարկողներից շատերի համար հարց է ծագում՝ ո՞ր արժույթով փոխանցել գումար Ռուսաստանից՝ ռուբլո՞վ, թե՞ այնուամենայնիվ դոլարով։ Հուլիսին, հունվարի համեմատ, Ռուսաստանում ԱՄՆ դոլարի անվանական միջին փոխարժեքը աննշան նվազել է՝ 0․5 տոկոսով։ Տվյալ արժույթով փոխանցումներ անողների համար սա շահում է, թեկուզեւ ոչ մեծ։ Սակայն մեր երկրում դոլարը նույնպես թուլացել է՝ 1․4 տոկոսով։ Միաժամանակ նվազել է ռուբլու փոխարժեքը՝ 1․6 տոկոսով։ Այնպես որ այդ արժույթների «գները» նույնպես փոխվել են։ Հուլիսին փոխանակման կետերը դոլար գնում էին 6․4 դրամով էժան, քան հունվարին։ Ռուսական ռուբլու մասով այդ անկումը կազմել է չնչին մեծություն՝ 0․05 դրամ մեկ միավորի դիմաց։
Իհարկե, այդ մեծությունների համեմատությունն այնքան էլ կոռեկտ չէ։ Ըստ հաշվարկի՝ 1 դոլարին համարժեք ռուսական ռուբլու գումարի համար (այսինքն 59․7 ռուբլու համար) անկումը կազմել է 3 դրամ։ Դե իսկ գործնականում պետք է հաշվի առնել նաեւ տարբերությունը հենց փոխանակման կետերի առաջարկած փոխարժեքներում։



















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն