30-ն անց ժամանակակից կնոջ տասը պատվիրան
1. Տորթի եւ խնձորի միջեւ ընտրություն կատարելիս մեկ բաժակ ջուրն ընտրիր:
2. Եթե արդեն գիշերվա 12-ն է, իսկ դու պետք է մազերդ լվանաս, ոտքերդ սափրես եւ մատներդ հարդարես, միշտ քունն ընտրիր: Ոտքերը կարելի է թաքցնել, մազերը՝ պոչ կապել, իսկ մատներին թափանցիկ լաք քսել ավտոբուսի սպասելիս: Բայց ոչինչ չի թաքցնի հոգնած դեմքն ու զզվելի տրամադրությունը:
3. Ցանկացած հնարավորության դեպքում ճամփորդիր: Նոր տպավորությունները փորձ ձեռք բերելու հրաշալի հնարավորություն են, ընդ որում՝ առաց ծերանալու:
4. Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին դատապարտելու փոխարեն ինքդ քեզ հարցրու. «Արդյո՞ք դա իմ գործն է»: Հետո փակիր բերանդ ու գնա գործերիդ:
5. Բուռն սիրավեպի եւ վաստակելու հնարավորության դեպքում երկրորդ տարբերակն ընտրիր:
6. Որքան էլ երկարատեւ եւ ուրախ լինի երեկույթը, ամեն ինչ արա, որպեսզի քո սեփական անկողնում արթնանաս:
7. Աննորմալ մարդու համար ժամանակ եւ էմոցիաներ ծախսել կարելի է միայն այն դեպքում, եթե դու բժիշկ ես, իսկ նա՝ հիվանդ, որը քեզ վճարում է:
8. Վիճաբանության ընթացքում ոչ թե ճշմարտություն է ծնվում, այլ միգրեն: «Ահա՛, ինչպես ասես» նախադասությունը կօգնի ժամանակ եւ նյարդեր խնայել:
9. Հանգստության եւ միայնության մեջ անցկացրած օրն ավելի լավ է օգնում, քան SPA սրահը:
10. Աշխարհում ոչ մի տղամարդ չարժե, որպեսզի տանջվես անհարմար կոշիկով:


















































Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...