Արհեստական քաղցրացուցիչները կարող են դիաբետ առաջացնել. հետազոտություն
Քաղցրացնող արհեստական նյութերի չարաշահումը կարող է ազդել գլյուկոզային օրգանիզմի արձագանքի վրա եւ զգալիորեն մեծացնել 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունը: Այսպիսի եզրակացության են հանգել University of Adelaide's medical school-ի գիտնականները:
Գիտնականների հետազոտությանը 27 մարդ է մասնակցել: Նրանցից մի քանիսը օրը 3 անգամ ուտելուց առաջ ընդունել են քաղցրացնող արհեստական նյութերի պարկուճներ (սուկրալոզա կամ ացեսուլֆամ), իսկ մյուսները՝ պլացեբո: Քաղցրացնող նյութերի օրական ընդհանուր չափաքանակը համարժեք էր այն քանակին, որը պարունակվում է «դիետիկ» գազավորված ըմպելիքի 1,4 լիտրից մի փոքր ավելիում:
2 շաբաթ անց քաղցրացնող արհեստական նյութերի պարկուճներ ընդունած կամավորների օրգանիզմի արձագանքը շաքարին փոխվել է, իսկ ստուգիչ խմբում ընդգրկվածների մոտ՝ ոչ: Գիտնականների խոսքով՝ քաղցրացնող նյութերի չարաշահումը կարող է դառնալ ուտելուց հետո մարդկանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացման պատճառ: Իսկ սա, ինչպես հայտնի է, մեծացնում է դիաբետի առաջացման հավանականությունը:
Մասնագետների խոսքով՝ դրանից բացի, քաղցրացնող նյութերը վտանգավոր են նաեւ այն պատճառով, որ մարդիկ մտածելով, թե «դիետիկ» մթերք են օգտագործում, դրանց հետ միասին օգտագործում են նաեւ այլ՝ վտանգավոր սնունդ:Մասնագետների կարծիքով՝ այս եզրակացությունների հաստատման համար անհրաժեշտ են ավելի ծավալուն հետազոտություններ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...