Ալիևը փաստացի սպառնում է հայ ժողովուրդին. Եթե փոխեք Փաշինյանի իշխանությունը, ապա Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղղակի նման բան չասաց, սակայն նրա խոսքերի շարադրանքը հենց դրա մասին էր:
Ալիևը կրկին նշեց, թե իբր Ադրբեջանը հաղթել է ՀՀ Երկրորդ ու Երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Նա Նիկոլ Փաշինյանի անունը չնշեց, քանզի նա իր համար այլևս լուրջ մրցակից չէ: Այլ հարց է ՀՀ նախկին նախագահների խնդիրը: Նրանց կառավարման ժամանակ էր, որ Հայաստանը հաղթեց Ադրբեջանին, իսկ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին բերեց պարտություն: Ըստ Ալիևի, դա նշանակում է, որ Հայաստանն այլևս երբեք Քոչարյանին և Սարգսյանին չպետք է բերի իշխանության, հակառակ դեպքում, ըստ նրա, Ադրբեջանը «...տեղում կոչնչացնի հայկական ռևանշիզմի դրսևորումները...»:
Ադրբեջանցի փորձագետները Ալիևի այս խոսքերը պարզաբանելիս ավելի անկեղծ են բացահայտում Ադրբեջանի մտադրությունները: Ըստ նրանց, Հայաստանի փուլային կործանման գործընթացը արդեն կյանքի է կոչվում և Փաշինյանը դարձել է այդ գործընթացում նրանց ամենահարմար գործընկերը: Եվ քանի դեռ առկա է Ռուսաստանի գործոնը, Ադրբեջանը չի կարող միանգամից բաց պատերազմ սկսել Հայաստանի գրավման համար:
Պետք է նշել, որ սրանք շարքային տեսակետներ չեն, այդ մասին արդեն բացահայտ քննարկումներ են սկսվել ադրբեջանմական և թուրքական վերլուծական հատվածներում: Ընդվորում, շատերը նկատել են, որ ռուս-արևմտյան հակադրության այս փուլը կարող է պատմական դեր կատարել թուրք-ադրբեջանական երազանքները կյանքի կոչելու համար:
Սա՛ է իրականությունը:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան