Ճարպակալմամբ տառապողներին մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել առողջ նյութափոխանակությամբ քաշ
Աշխարհում ամեն 3-րդ մարդ ճարպակալմամբ է տառապում, ինչի պատճառով ճարպակալման հետ կապված հիվանդություններով, օրինակ՝ շաքարախտով, ինսուլտով, ինֆարկտով եւ հիպերտոնիայով հիվանդների թիվն աշխարհում աճում է։ Այդ հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար ճարպակալմամբ տառապող մարդիկ պետք է անպայման նիհարեն։ Սակայն German Center for Diabetes Research–ի մասնագետները նշում են, որ մարդիկ իրենց առաջ պետք է իրատեսական նպատակներ դնեն։ Պետք է ձգտել ոչ թե իդեալական քաշի, այլ առողջ նյութափոխանակությամբ քաշի։
The Lancet Diabetes & Endocrinology ամսագրում գիտնականները գրում են, որ եթե պացիենտի մարմնի զանգվածի ինդեքսը մոտ 35 է, առաջին փուլում նրան կբավականացնի ազատվել միայն քաշի 10 տոկոսից։ Թեպետ հիվանդը, միեւնույնն է, ավելորդ քաշ կունենա, կողմնակի հիվանդություններ ձեռք բերելու ռիսկը 150 տոկոսից կկրճատվի մինչեւ 25 տոկոս։
«Այդ խնդիրը ծառի ներքեւի ճյուղից կախված մրգին է նման։ Այն ավելի հեշտ կպոկես, քան վերեւի ճյուղերից»,– ասել է պրոֆեսոր Նորբերթ Շտեֆանը։
Առողջ նյութափոխանակությամբ քաշ է համարվում այն քաշը, որի դեպքում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձր չէ, բացակայում են հիպերտոնիան եւ ավելորդ քաշի հետ կապված այլ խնդիրները։
Գիտնականների խոսքով՝ բժշկի խնդիրն է պացիենտին ուղղորդել այդ իրատեսական նպատակին եւ խրախուսել նրան պահպանել արդեն գրանցած արդյունքը։
Նշենք, որ առողջ է համարվում մարմնի զանգվածի ինդեքսի մինչեւ 25 ցուցանիշը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...