Իմ և Գրիգոր Մինասյանի հայացքները համընկնում են․ ըստ Անդրեասյանի՝ «բաջանաղապետություն» չկա
Արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանը, որը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրն է, նշանակվել է այդ պաշտոնին, քանի որ համապատասխանել է անհրաժեշտ չափանիշներին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Հայտնել էինք, որ հունվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Մինասյանն արդարադատության փոխնախարար է նշանակվել։
«Գրիգոր Մինասյանն իսկապես իմ ընկերն է, մենք նաև եղել ենք գործընկերներ։ Քանի որ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը քաղաքական է, դա վկայում է այն մասին, որ դու ընտրում ես ոչ միայն լավ մասնագետի, այլ նաև վստահելի մեկին, որը քեզ հետ կիսում է գաղափարներդ։ Այդ իմաստով Մինասյանը համապատասխանում է չափանիշներին»,-ասաց Անդրեասյանը։
Ինչ վերաբերում է Մինասյանի անցյալ քաղաքական հայացքներին, ապա Անդրեասյանը փաստում է, որ Մինասյանի և իր, ինչպես նաև բոլորի քաղաքական հայացքները համընկնում են։
Լրագրողները հետարքրքվեցին, որ եթե Մինասյանն Անդեասյանի ընկերն է, չի ստացվո՞ւմ, որ «բաջանաղապետությունը» շարունակվում է, երբ մարդկանց աշխատանքի են ընդունում ծանոթի միջոցով։ Ի պատասխան նախարարը նշեց, որ «բաջանաղապետությունը» և մնացած բոլոր վատ երևույթները պաշտոնի նշանակելու այն դեպքում է վտանգավոր, երբ քաղաքացիական պաշտոն է, մրցութային, և դու ինչ-որ ծանոթի կամ բարեկամի ես «անցկացնում»։
«Մեկ այլ վատ օրինակ է, երբ քաղաքական պաշտոնի ես նշանակում, բայց իր մասնագիտական արժանիքները չեն բավարարում։ Ես վստահ եմ, որ բոլոր դեպքերում, երբ կան քաղաքական, ընկերական հարաբերություններ, սակայն պահպանված է մասնագիտական որակն ու շահը, նորմալ է նշանակումների համար և բացարձակ ռիսկեր չի պարունակում»,-ասաց Անդրեասյանը։
Նա հավելեց, որ երբ ՄԻ պաշտպան էր, առաջինն աշխատանքից ազատվել են իր հետ աշխատած մարդիկ։
Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը 2013 և 2017 թվականներին ՀՀԿ–ի ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան