Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Մամուլ

Անգերազանցելի վարպետը

«Փաստ» օրաթերթը գրում է․ Օրերս տեղի ունեցավ Փաշինյանի հերթական առցանց ասուլիսը։ Չնայած շատ մեծ վերապահումով կարելի է այն ասուլիս անվանել, որովհետև վերջինս տևական ժամանակ է, ինչ ամեն կերպ խուսափում, իսկ ավելի ճիշտ՝ վախենում է լրագրողների հետ հանդիպումներից ու զբաղված է պարզ մենախոսությամբ։ Այսպես հեշտ է, ընտրում ՝ իրեն հաճելի հարցերը ու, նախօրոք պատրաստված, պատասխանում դրանց, որոշ հարցեր էլ փոխում, խմբագրում է, ոնց ուզում է: Արդյունքում, խուսափում է տհաճ հարցերից, ինչպես նաև իրեն բնորոշ՝ հավասարակշռությունից դուրս գալու ու ձղաձգումների մեջ հայտնվելու հեռանկարից։ Եվ սա այն մարդն է, որ իշխանափոխությունից հետո առիթը բաց չէր թողնում լրագրողների հետ շփվելու կամ ասուլիս հրավիրելու ու «100 փաստերը» ներկայացնելու համար։ Սակայն նույնիսկ արհեստական սարքված «100 փաստերը» վաղուց արդեն արխիվացվել են, այնպիսի ողբերգական վիճակում ենք, որ Փաշինյանն անգամ 1 փաստ չի կարող բերել իր օգտին։

Իսկ հանրային տրամադրությունները կտրուկ փոխվում են, ու Փաշինյանի վարկանիշը գլորվում է անդունդը։ Ու այս ֆոնին նույնիսկ իշխանական ֆեյքային «բուրգերն» են անզոր։ Ուստի, պատահական չէ, որ, ինչպես նախորդ անգամ, այս դեքում էլ փակված է եղել նաև ասուլիսի ուղիղ հեռարձակման ֆեյսբուքյան էջի մեկնաբանությունների բաժինը։ Ինչ վերաբերում է ասուլիսի բուն բովանդակությանը, ապա այն կարելի է որակել կարճ ու կոնկրետ ձևակերպմամբ՝ «արդեն մշտական դարձած ստերի ու մանիպուլ յացիաների հերթական դոզա»: Սուտ ասելու արվեստը Փաշինյանի դեպքում նույնիսկ առանձին մի ժանրի է վերածվել։ Թվում է՝ դրան պետք էր սովորել, բայց Փաշինյանն ամեն անգամ մի նոր ռեկորդ է սահմանում: Այստեղ նա անգերազանցելի վարպետ է: Օրինակ՝ նա հայտարարում է, թե «Արցախը կոմունիկացիաների բացումից շահելու է անվտանգություն և բարեկեցություն»։

Բնականաբար, հարց է ծագում. երբ Ադրբեջանը պարբերաբար սպառնում է, թե փակելու է Լաչինի միջանցքը, այսինքն՝ Հայաստանի հետ միակ կապն ապահովող ուղին, ապա այդ ինչպե՞ս է Արցախը շահելու կոմունիկացիաների բացումից։ Իսկ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու օգտագործման մասին խոսք լինել անգամ չի կարող։ Ինչ վերաբերում է Փաշինյանի խոստումներին, ապա դրանք, ինչպես միշտ, այդպես էլ մնում են «սառույցին գրված»։

Օրինակ՝ նա հայտարարում է, թե 10 տարի սոցիալապես անապահով խավի համար ջրի գինն ընդհանրապես չի փոխվելու: Մարդը հույս ունի, որ մոռացել ենք, թե ինչպես էր ժամանակին էլ խոստանում, որ մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանալու, այնինչ արդեն թանկացել է մոտ 20 դրամով։ Նույն շարքին պետք է դասել նաև Փաշինյանի խոստացած պղնձաձուլարանի կառուցման թեման։ Մասնագետներն արդեն իսկ հայտարարում են, որ դա պարզապես իրականություն չի կարող դառնալ: Ըստ էության, Փաշինյանի խնդիրն է ամեն անգամ սին ու սուտ հույսերով և խոստումներով կերակրել հանրությանը։ Վերադառնանք Արցախի խնդրին: Ասել, որ Փաշինյանի դիտարկումներն այս առումով շատ տարօրինակ ու անհասկանալի են, նշանակում է ոչինչ չասել։ Օրինակ՝ նա հայտարարում է, թե Հայաստանի խորհրդարանի կողմից 1992 թվականին վավերացված համաձայնագիր կա, որով Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դեռ մի կողմ թողնենք հարցի ձեռնածության ողջ մասշտաբը: Այս հարցում էլ է նա մեծ վարպետ: Պարզապես հարց է ծագում՝ ինչքանո՞վ է պատեհ, որ նա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված հայտարարություն անի, երբ Ալիևը Արցախյան հիմնախնդիրը համարում է փակված ու Հայաստանի նկատմամբ էլ պահանջներ է ներկայացնում։

Չնայած, իզուր էլ զարմանում ենք. Փաշինյանն իր խոսքում հատուկ ճիգեր էր գործադրում Հայաստանի նկատմամբ Ալիևի հոխորտանքներն արդարացնելու նպատակով, այն է՝ ադրբեջանցիները հայտարարում են, թե Երևանն ադրբեջանական է, քանի որ հայերն էլ 1994 թվականին են հայտարարել, թե Բաքուն հայկական է։ Մի խոսքով, այնպիսի տպավորություն էր, թե Փաշինյանը մենախոսություն էր կազմակերպել՝ արդարացնելու թուրքադրբեջանական բոլոր նախապայմաններն ու հանրությանը հստակ նախապատրաստեր առաջիկայում սպասվող նոր կապիտուլ յացիային:

Եվ պատահական չէ, որ Փաշինյանի խոսքին հետևեց Ալիևի հայտարարությունը, թե իրենք Երևանից դրական ազդակներ են ստանում «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված։ Ու շատերն են ստացել այն տպավորությունը, թե, մեծ հաշվով, Փաշինյանի «ասուլիսը» ոչ թե հանրության հետ խոսակցություն էր, այլ թուրք-ադրբեջանական օրակարգին ընդառաջ գնալու ու նրանց դրական ուղերձներ հղելու հերթական քայլը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում