ԱԱԾ-ն որոշում է կայացրել «անպիտան հրթիռների» քրգործով. ուշագրավ զարգացումներ ու կալանավորումներ դեռ կլինեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անպիտան հրթիռներ գնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով եւ այն ուղարկել է դատարան։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն որոշել է վերոնշյալ պաշտոնատար անձանց մասով գործն անջատել եւ դատարան ուղարկել, իսկ, ահա, բուն Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը ԱԱԾ-ում շարունակվում է։
Ստացվում է` քրեական գործով ուշագրավ զարգացումներ ու կալանավորումներ դեռ կլինեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան