Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Վախենամ շուտով Հայաստանում սով սկսվի

Hraparak.am-ը գրում է․

Արդեն երկար ժամանակ է, ինչ որոշ ապրանքների՝ հատկապես սննդամթերքի գներն ամենօրյա ռեժիմով բարձրանում են: Եթե որեւէ ապրանքի գինը մի քանի օր մնում է նույնը, ապա այն կա՛մ շատ փոքր պահանջարկ ունի, կա՛մ էլ հատային վաճառքի է․ ոչ թե գինն են բարձրացնում (հաց, կաթնամթերք…), այլ քաշն են փոքրացնում, յուղայնությունն իջեցնում: Գնաճն առաջին հերթին կապված է ջրի գնի, առաջիկայում սպասվող հոսանքի, գազի գների թանկացման հետ (ժողովրդին աստիճանաբար ընտելացնում են սպասվող թանկացումների հետ): Հատկապես նոր տարուց հետո բարձրացել է, օրինակ, լուցկու գինը՝ 80-100 դրամի փոխարեն տուփը դարձել է 200 դրամ (100 տոկոս աճ), բոլոր տիպի սուրճերի գինը բարձրացել է 200 դրամով՝ մոտ 10 տոկոս, ձեթը 1100-ի փոխարեն դարձել է 1350-1400 դրամ՝ թանկացել է մոտ 20 տոկոսով, եւ այսպես շարունակ: Կոպիտ հաշվարկները ցույց են տալիս, որ ապրանքների գները միջինում թանկացել են 15-20 տոկոսով, եւ եթե ընդունենք, որ մոտ 20 ապրանքի թանկացում է տեղի ունեցել, ապա ընդհանուր թանկացումը կազմում է 200-300 տոկոս, այսինքն՝ մարդկանց ծախսերը միայն սննդի մասով աճել են մոտ 200-300 տոկոսով, իսկ եկամուտները ոչ միայն չեն մնացել նույնը, այլեւ նվազել են եւ շուտով էլի կնվազեն՝ ջրի, հոսանքի, գազի գների աճի չափով, որը հանրագումարում կկազմի մոտ 15-20 տոկոս:

Մոտ ժամանակներս ոչ միայն աշխատավարձերի բարձրացման մասին խոսք գնալ չի կարող, այլեւ բավականին աշխատատեղեր կկրճատվեն (թե՛ պետական, թե՛ մասնավոր)։ Այնպես որ, հայտնի չէ, թե բնակչությունն այդ պայմաններում ինչով եւ ինչպես է ապրելու, որ չսովահարվի: Եթե սրան ավելացնենք նաեւ այն հանգամանքը, որ գների որոշակի աճ է արձանագրվում նաեւ ողջ աշխարհում, որը նշանակում է, որ դրսում ապրող մեր հայրենակիցների մոտ եւս հեշտ վիճակ չէ, եւ նրանք մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ավելացնել ուղարկվող գումարները, այլեւ, հավանաբար, պարտադրված կլինեն որոշ չափով նվազեցնել, ինչն էլ իր հերթին կհարվածի ժողովրդի գրպանին: Փաստորեն, բնակչությունը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ նրա եկամուտները լավագույն դեպքում մնալու են նույնը, իսկ ծախսերն աճելու են 2-3 անգամ, եւ մնում է հասկանալ, թե այդ պայմաններում նրանք ինչպես պետք է դուրս գան այդ ծախսերի տակից:

Եթե այս ամենին գումարվեն նաեւ ուսման վարձերը եւ նմանատիպ այլ ծախսերի համար անհրաժեշտ գումարները, էլ ավելի կծանրանա բնակչության վիճակը: Այս ամենը պարզ թվաբանություն է, եւ որեւէ մեկն աշխարհում չի կարող տալ այն հարցի պատասխանը, թե ծախսերը եկամուտներին էապես գերազանցելու պարագայում մարդն ինչ հնարքով պետք է դրա տակից դուրս գա: Կարծում եմ, ցանկացած մեկը կասի, որ այդ խնդիրն ընդհանրապես լուծում չունի:

Փաստացի գալիս ենք մի հանգրվանի, որ բնակչության եկամուտները բացարձակ համարժեք չեն պահանջվող մինիմալ ծախսերին, եւ գնալով մեծանալու է եկամուտների եւ ծախսերի միջեւ եղած անջրպետը։ Եվ արդյունքում՝ եկամուտներ-ծախսեր համակարգը պայթելու է, ու բնակչությունն ուղղակիորեն կանգնելու է սովի առջեւ: Այս պարագայում բնակչությանը մնում է 2 ճանապարհ. մատնվում է սովի եւ գնում է ոչնչացման, երկրորդ՝ պետության կողմից ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ, որպեսզի բնակչությանը դուրս բերի այս վտանգավոր վիճակից:

Բայց ասեմ, որ պետությունը ոչինչ անել չի կարող, քանզի ամեն ինչ մասնավորի ձեռքին է, եւ պետությունը չի կարող միջամտել շուկայական հարաբերությունների տրամաբանության ընթացքին: Խնդիրը հանգում է նրան, որ բնակչության այն հատվածը, որն զբաղվում է արտադրությամբ եւ ներմուծմամբ, հաշվի առնի, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում, բնակչության մի ահռելի հատվածն աղքատ է կամ ծայրահեղ աղքատ, մյուս հատվածն աշխատանք չունի, երրորդը վարկերի տակ է, եւ այսպես շարունակ, ու այս պայմաններում մաքսիմալ խղճով մոտենա մարդկանց օրհասական վիճակին՝ չվազի մեծ եկամուտների ետեւից, բավարարվի նվազագույն շահույթով եւ հնարավորինս ցածր գներ սահմանի, որպեսզի բնակչությունը կարողանա գոյատեւել, եւ դարձյալ չավելանա արտագաղթը:

Կարծում եմ, սա Հայաստանում սովից խուսափելու միակ հնարավորությունն է, միակ իրատեսական բանաձեւը, հակառակ պարագայում ուղղակի բոլորս կմատնվենք սովահարության: Սա ազգային անվտանգության լրջագույն խնդիր է, որին պարտադիր պետք է լուծում տրվի: Այլ երկրների օգնության վրա բացարձակ պետք չէ հույս դնել, քանզի ունենք թարմ օրինակ, երբ հազարավոր մատղաշ զոհեր էինք ունենում, նույն աշխարհը, բացի դատարկ խոսքերից, ոչ մի իրատեսական օգնություն ցույց չտվեց: Այս եւ մյուս բոլոր հարցերը մենք պետք է լուծենք եւ երբեք հույս չդնենք ուրիշների վրա…

Մի բան միայն կարող եմ հավատացնել մեր հայրենակից ունեւորներին եւ բիզնեսմեններին. որքան կամեցող, գթառատ լինեք, խղճով վերաբերվեք ձեր չունեւոր հայրենակիցներին, այնքան Տերը ողորմած կլինի ձեր եւ ձեր ընտանիքների նկատմամբ եւ ճակատագրական պահերին նրանց կփրկի տարբեր վտանգներից…

Եթե կա փրկություն, ապա դրա միակ բանաձեւը սա է։