Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում ԿԳՄՍՆ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր ՏԿԵՆ-ում ներկայացվել են Քրիստոֆ Ֆրերիի ղեկավարած տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումները Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին Կրեմլը պատրաստ է հակազդել այն երկրներին, որոնք կհամաձայնեն միջուկային զենք տեղակայել Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է նոր պայմանագիր Սպերցյանի տարեկան աշխատավարձը կգերազանցի 8 միլիոն եվրոն ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերը գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարան Պենտագոնի ղեկավարը չեղյալ է հայտարարել իր այցը Իսրայել Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկումԿԳՄՍՆ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրՏԿԵՆ-ում ներկայացվել են Քրիստոֆ Ֆրերիի ղեկավարած տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումներըՄերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել ԿարապետյանինԿրեմլը պատրաստ է հակազդել այն երկրներին, որոնք կհամաձայնեն միջուկային զենք տեղակայելԳյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է նոր պայմանագիրՍպերցյանի տարեկան աշխատավարձը կգերազանցի 8 միլիոն եվրոնԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համարՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերը գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակելԳագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարանՊենտագոնի ղեկավարը չեղյալ է հայտարարել իր այցը Իսրայել Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԳրենլանդիան չի վաճառվում. Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսեն«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակից 106 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել գրանցումներըԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրումԺամանակակից պատերազմը փոխվել է․ որոշիչ են լոգիստիկան, տեխնոլոգիաները եւ հասարակության կայունությունը. Զալուժնի905 մլն դրամի ներդրում Առինջում. «Վեոլիա Ջուր»-ը սկսել է ջրագծերի վերակառուցման 3-րդ փուլըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորություններըՄԻՊ-ի անկախությունը պետք է երաշխավորված լինիԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՀուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքԻրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետոԱրմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել էԿԸՀ-ն Դատախազությանն է վերադարձրել Գագիկ Ծառուկյանի և «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք թեկնածուների վերաբերյալ միջնորդություններըՄարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահՀայաստանի հավաքականը փայլուն արդյունքներ է գրանցել՝ գլխավորելով թիմային հաշվարկըՌեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբՄՕԿ- ը ժամանակավորապես չեղարկել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի որակազրկումըԳիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ ՆազարյանՄարին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայի 2017թ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին ԵՄ-ը կոչ է արել չօգտագործել Իրանի և Իրաքի օդային տարածքըՕձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾԻնչպես կանխարգելել վարակները ամառային որոշ վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը․ Նոան շնորհավորել է Արարատ-Արմենիային ՉԼ-ում տարած հաղթանակի առթիվՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ըԹրամփը հայտարարել է, որ եթե ինքը չլիներ, Թուրքիան կմտներ Իսրայելի դեմ պատերազմի մեջԱճել է Brent տեսակի նավթի գինըՖիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ. ՄԻՊ- ը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասինՊահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդըԻնձ համար Իրանի հետ հրադադարն ավարտված է. ԹրամփըՄեծ սիրով կողջունենք ՀՀ մեծարգո վարչապետի այցն Իրան, որտեղ կկարողանան ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. դեսպանՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանովՄարկ Ռյուտեն խորհուրդ է տվել Կրեմլի առաջնորդին չսադրել դաշինքինՌուսաստանում չի մնացել որևէ խոշոր նավթավերամշակման գործարան, որին չենք հարվածել. ԶելենսկիՏոկաևը հնարավորություն է ստանում 2029 թվականից հետո ևս մասնակցել ընտրություններիԹրամփի վարչակազմը վերացնում է OpenAI-ի GPT-5.6-ի նկատմամբ սահմանափակումները. AxiosՄարդկության համար ամենամեծ վտանգը արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է. ՆեթանյահուԱնկարա այցելելը միշտ հաճելի է. Կիրիակոս ՄիցոտակիսՀայաստանը ԵՄ-ից նվեր է ստացել մոտ 20 տոննա կշռող ականազերծման մեքենաՈւկրաինական ԱԹՍ-ները խոցել են Թաթարստանի նավթաքիմիական համալիրները
Մամուլ

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կապված է «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու ու այն վավերացնելու հետ

 

«Փաստ» օրաթերթը գրում է․ Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ մի քանի անգամ կարծիք փոխած Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա դեկտեմբերին սկսեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը, իսկ այս տարվա հունվարի 12-ին հայտնի դարձավ խորհրդի կազմը:

«Փաստը» գործընթացի շուրջ զրուցել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հետ: «Սահմանադրական փոփոխությունների այս գործընթացի հետ կապված Նիկոլ Փաշինյանը սեփական որևէ կարծիք չունի: Նա ընդամենը կատարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծրագիրը և ուղիղ հանձնարարությունը, որը 2021թ. ապրիլին իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ հայերը պետք է հրաժարվեն իրենց տարածքային նկրտումներից և փոխեն իրենց Սահմանադրությունը: Իսկ ինչո՞վ է խանգարում մեր Սահմանադրությունը Իլհամ Ալիևին ու Նիկոլ Փաշինյանին:

Պատասխան՝ շատ կարևոր մի հանգամանքով. մեր Սահմանադրությունն իր նախաբանում հղում է կատարում Հայաստանի Անկախության հռչակագրին: Այսինքն, Սահմանադրության հիմքում Անկախության հռչակագրի դրույթներն են, ինչը պատահական չէ, որովհետև այնտեղ ասվում է, որ Սահմանադրությունը պետք է մշակվի հռչակագրի հիման վրա: Իսկ Անկախության հռչակագրի հիմքում կան հետևյալ կարգավորումները. առաջին հերթին՝ հռչակագիրը հիմնվում է Հայաստանի Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի՝ Հայաստանն Արցախին վերամիավորելու որոշման վրա»,ասաց մեր զրուցակիցը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Է. Ղազարյանը շեշտեց, որ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիր կամ Արցախը թշնամուն հանձնելու որևէ համաձայնագիր կհակասի ՀՀ ներկայիս Սահմանադրությանը. «Այսինքն, հիմա Սահմանադրական դատարանը չի կարող տալ եզրակացություն, որ այդ համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Նման համաձայնագիր այս պահի դրությամբ չի կարող կյանքի կոչվել, ուժի մեջ չի կարող մտնել:

Դրա համար Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն է առաջացել: Նպատակն այնտեղից Անկախության հռչակագրին վերաբերող հղումները հանելն է, որ Ադրբեջանի հետ կարողանան ազատ կնքել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող և Արցախը թշնամուն հանձնող համաձայնագրերը: Այս պահի դրությամբ այդ փաստաթղթերն առոչինչ կլինեն, որովհետև Սահմանադրությունը դա թույլ չի տալիս: Բացի այդ, Անկախության հռչակագիրը, որին հղում է անում մեր Սահմանադրությունը, 11-րդ կետով առնչվում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը՝ Հայաստանի իշխանություններին պարտավորեցնելով մշտապես հետևողական պայքար տանել Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում: Մինչդեռ այս դրույթը սահմանափակում է հայ-թուրքական հարաբերություններին առնչվող գործընթացը. թուրքական կողմն ունի նաև նախապայման այն մասին, որ Հայաստանը պետք է հրաժարվի Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացից:

Միևնույն ժամանակ, եթե այն Անկախության հռչակագրի հիմքում է, ապա նույնպես իրավական իմաստով խոչընդոտ ու արգելք է Թուրքիայի հետ թուրքական օրակարգով հարաբերություններ զարգացնելու համար: Իսկ այլ օրակարգ, քան թուրքական օրակարգն է, այս պահին չի նշմարվում, որովհետև նախապայմանները մնում են ուժի մեջ, իսկ Հայաստանի իշխանությունները գործընթաց են սկսել»: Էդգար Ղազարյանը շեշտեց, որ մյուս հարցն այն է, որ մեր Սահմանադրությունը հստակ սահմանում է՝ Հայաստանի տարածքի փոփոխությանը վերաբերող ցանկացած հարց կարող է լուծվել բացառապես հանրաքվեի միջոցով. «Նիկոլ Փաշինյանի բանավոր հանձնարարությամբ և արդեն ՌԴ-ում ՀՀ դեսպան, նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի իրագործմամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքներ են հանձնվել ադրբեջանական ԶՈւ-երի տնօրինությանը:Խոսքն առնվազն վերաբերում է ԳորիսԿապան ճանապարհի մի հատվածին ու Կապան-Ճակատեն հատվածին: Ճանապարհները հանձնվել են, բայց Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ի իր զազրախոսության ժամանակ նշել էր, որ դեռևս լուծումներ չունեն, բայց քննարկվում է նաև այլ տարածքների, այսպես կոչված, անկլավների հարցը: Նշվածից բխող իրենց ծրագրերը նույնպես չեն կարող իրագործել, քանի դեռ Սահմանադրությունն իրենց առաջ սահմանափակումներ է դրել:

Հիմա, կատարելով Ալիևի ու թուրքերի ուղիղ հանձնարարությունը, իրենց անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը»: Էդգար Ղազարյանը սահմանադրական փոփոխությունների գործընթացը զուտ կառավարման համակարգի փոփոխության դաշտ տանելու փորձերը մանիպուլ յացիա է որակում.«Այդպես փորձում են հանրության ուշադրությունը շեղել, որովհետև Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ասել, որ կառավարման այս մոդելն իր համար որևէ խնդիր չի առաջացնում: Եթե համակարգը նախագահական լինի, նախագահը, ըստ էության, օժտված է լինելու այն լիազորություններով, որով հիմա օժտված է վարչապետը, որի պաշտոնում այսօր Փաշինյանն է: Այսինքն, այս գործող համակարգը որևէ իմաստով քաղաքական ծրագրերի իրականացմանը չի խանգարում: Փորձում են մանիպուլ յացիոն կերպով շեղել հանրային ուշադրությունը, որ լուծեն հիմնական՝ Արցախը թշնամուն հանձնելու իրավական սահմանափակումները վերացնելու խնդիրը»:

Այս համատեքստում մեր զրուցակիցը պատահական չի համարում նաև 2021 թ. դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի և ՍԴ 7 դատավորների հանդիպումը, որին չէին մասնակցել միայն ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը. «Հարց՝ ի՞նչ գործ ունի Փաշինյանը ՍԴ դատավորների հետ հանդիպմանը: Ոչ միայն գործ չունի, այլև դա ուղղակիորեն հանցագործություն է, որովհետև վարչապետը ղեկավարում է կառավարություն, որը դատարան դիմող սուբյեկտ է, իսկ շատ գործերով կառավարությունը ՍԴ-ում պատասխանող կողմ է: Հետևաբար, նրանց հանդիպումը պետք է լինի բացառապես դատական գործերի շրջանակներում: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը հանդիպումների այլ ձևաչափ չի նախատեսում, իսկ եթե ընտրվել է հանդիպումների այլ ձևաչափ, նշանակում է՝ դիմող կողմն ուղիղ ճնշում է գործադրում դատարանի նկատմամբ, ինչը ՔՕ-ով նկարագրվող հանցագործություն է:

Մյուս կողմից՝ դատավորներն իրավունք չունեին հանդիպել վարչապետի հետ, որովհետև վարչապետի պաշտոնը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով համարվում է քաղաքական պաշտոն, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը դատավորներից պահանջում է ցուցաբերել քաղաքական զսպվածություն, չմասնակցել քաղաքական գործընթացների: Հիմա քաղաքական պաշտոն զբաղեցնողի հետ մեկուկես ժամանոց հանդիպումը նշանակում է, որ 7 դատավորներն այլևս ոչ թե ՍԴ-ի դատավորներ են, այլ անձինք, որոնք շեղվել են իրենց առաքելությունից, իրավախախտներ են ու զբաղվում են քաղաքական գործունեությամբ: Իսկ ի՞նչը կարող է լինել իրենց քննարկման առարկան՝ հատկապես այս շրջանում, երբ հանդիպումը տեղի է ունենում Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո, որտեղ արդեն իսկ Ալիևի հետ մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել»: Նրա խոսքով, քննարկման առարկան ևս կապված է վերոնշյալ գործընթացի հետ:

«Ըստ իս, նա փորձել է ՍԴ-ի դատավորներից հասկանալ հետևյալը. եթե այս Սահմանադրության պայմաններում կնքվի, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը կամ Արցախը թշնամուն հանձնելու համաձայնագիրը, այս դատարանն այս կազմով պատրա՞ստ է ասել, որ դա համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Իմ կարծիքով, ըստ այդմ, փորձել է իմանալ՝ հաջորդ փուլերում ինչպե՞ս բանակցի Ալիևի հետ: Մեծ հաշվով, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն մեր երկրում չկա: Այդ անհրաժեշտությունը քաղաքականապես չունի նաև Փաշինյանը: Այս փոփոխությունների միակ պահանջված կենսական անհրաժեշտությունը պայմանավորված է Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու ու այն վավերացնելու հետ: Հիշեցնեմ, որ մինչև սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ձևավորելը, Փաշինյանն ավելի վաղ ստեղծել էր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը ֆունկցիոնալ աշխատանքային ռեժիմի մեջ չմտավ, այսպես էլ հայեցակարգ չկարողացան մշակել, անգամ չհասկացան, թե ինչ փոփոխություններ պետք է անեն: Հիմա իրավիճակն այդ առումով չի փոխվել:

Նույն տրամաբանությամբ էլ Փաշինյանը ստեղծել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որը բացառապես յուրայիններից կազմված մի խունտա է: Բացի պաշտոնյաներից, քաղհասարակության անվան տակ բերել ու բացառապես իր թիմակիցներին է ներառել, անգամ մարդկանց, որոնք իրավաբան չեն, որևէ առնչություն չեն ունեցել սահմանադրական իրավունքի հետ: Այսինքն, մարդիկ, որոնք ոչ միայն իրենց ինտելեկտուալ ունակություններով չեն կարող Սահմանադրություն գրել, այլև չեն կարող անգամ Սահմանադրությունը կարդալ ու հասկանալ, թե ինչ է այնտեղ գրված: Այդ թիմակիցների ու յուրայինների խունտան պետք է իրագործի Ադրբեջանի նախագահի ոչ միայն ցանկությունը, այլև ուղիղ հանձնարարությունը, որը նա ձևակերպել է 2021-ի ապրիլին ու այդ գործընթացն սկսել է հենց դրանից հետո: Այնպես որ, սա հայրենակործան, թշնամու շահերը սպասարկող, թշնամու երկրի ղեկավարի հանձնարարությունը կատարող գործընթաց է: Իր պետականությունը, իր երկիրը սիրող յուրաքանչյուր հայ սա պետք է կենսական խնդիր համարի»,-նշեց մեր զրուցակիցը: Է. Ղազարյանը ՏԻՄ ընտրությունների, դրանց արդյունքների շուրջ ստեղծված գործընթացի և վերոնշյալ ծրագրի մեջ ևս ուղիղ կապ է տեսնում: Հաշվի առնելով 2020 թ.-ի փորձը՝ նա շեշտեց, որ սահմանադրական փոփոխություններ անցկացնելը իշխանությունների համար լուրջ խնդիր է: «Սահմանադրական փոփոխություններն անցկացնելու համար հանրաքվեում «այո»– ների՝ «ոչ»-ից շատ լինելը բավարար չէ:

«Այո»–ների քանակը պետք է ընտրողների ցուցակային թվի 25 տոկոսից պակաս չլինի: Բայց հիմա Հայաստանում ընտրություններին մասնակցությունը, որպես կանոն, շատ քիչ է, ավելին՝ ամեն անգամ նվազում է, իսկ հանրաքվեներին շատ ավելի պակաս է լինում: Եթե անգամ առավել կողմ ձայներ կարողանան ապահովել, բայց անհրաժեշտ ձայների քանակ չապահովեն, ձախողում են: Սա հասկանալով՝ տապալեցին 2020-ի հանրաքվեն՝ անունը դնելով կարանտին: Հիմա էլ են հասկանում նշվածի հնարավորությունը, դրա համար փոխեցին վարչատարածքային բաժանումը, ընտրական համակարգը: Իսկ այն տեղերում, որտեղ իրենց թիմակիցները չեն անցել, վարչական մեթոդներով, կալանավորումներով ամեն ինչ անում են, որ տեղական մակարդակում իրենց ազդեցությունը մեծացնեն: Սա անում են, որ ապօրինություններով, վարչական ռեսուրսով և ընտրախախտումներով տեղական իշխանիկներին մոբիլիզացնելով՝ հանրաքվեում իրենց համար դրական արդյունք ունենան: Հակառակ դեպքում Փաշինյանն Ալիևին ոչ մի պատասխան չի կարող տալ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում