Գիշերը մտածում են՝ Աստված ջան, նենց արա, վաղը մի 3-4 հոգի էլ ինձ հայհոյի, որ մի 2-3 մլն դրամ կպնի. Արմինե Ադիբեկյան
Այս անգամ ինձ կանչել են ոստիկանություն իմ երկրորդ գրառման համար, որը կատարել եմ հունվարի 5-ին. մենք հրաժարվեցինք ցուցմունք կամ բացատրություն տալուց: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը: Հաղորդում է News.am-ը։
«Կտեսնենք՝ գործխն ինչ ընթացք կստանա: Կարող եմ վստահ փաստել, որ ռեպրեսիվ ապարատը գնալով ավելի թափ է հավաքում եւ արդեն գործը դրել են հոսքի վրա: Այս գործերը գնալով բազմանալու են, որովհետեւ պատիժը շատ «համով» գումարներ են նախատեսում: Եթե նրանք կարողանան ամսական մի 100 հոգու դատել, նրանք կարող են մեր բյուջեի մի զգալի մասը լցնել մեր նման անձանց միջոցով»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ իշխանության նպատակը ոչ այնքան քրեական հետապնդումն է, որքան գումար աշխատելը:
«Էդ մարդիկ մեռան անպատվություն ուտելով, հայհոյանքներ ու վիրավորանքներ մարսելով դրսի մարդկանցից, բայց նրանցից փող չեն կարող մուրալ, իսկ երկրի ներսում որոշել են, որ շատ լավ է, համ անպատվությունը կուտենք, համ փող կաշխատենք: Ամեն գիշեր քնելիս մտածում են՝ Աստված ջան, նենց արա, վաղը մի 3-4 հոգի էլ ինձ հայհոյի, որ մի 2-3 մլն դրամ էդտեղից կպնի: Ես այլ բացատրություն չունեմ, որովհետեւ մարդը, որ մտածում է իր թասիբի ու պատվի մասին, լրիվ ուրիշ վարքագիծ է դրսեւորում, իսկ այս պարագայում նրանք դա բիզնես են սարքել»,-ասաց Ադիբեկյանը:
Դիտարկմանը, որ սրանով գուցե փորձում են հասնել նրան, ու ֆեյսբուքում դուք ավելի պասիվ լինեք, ադրբեջանագետն արձագանքեց. «Դա անհույս է: Քանի այս վարչակազմը ոչնչացնում է մեր պետականությունը, ոտնատակ է անում մեր ժողովրդի արժանապատվությունը, ինձ լռեցնելը մի ձեւ ունի, իսկ այդ դեպքում կունենան ավելի լուրջ խնդիրներ իրենց իսկ պատվիրատուի հետ, որովհետեւ պահպանել դեմոկրատների, մարդասերների իմիջը, ավելի կբարդացնեն իրենց կյանքը: Անհույս է, որ ես լռեմ՝ նայելով, թե ոնց են քանդում մեր երկիրը»:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան