Ով կփոխարինի Լեւոն Յոլյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի ամենամտերիմ անձանցից մեկի՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի անսպասելի հրաժարականը երեկ տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց։ Վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտին ընդամենը մեկ տարի էր մնացել։
Յոլյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ անձնական պատճառներով է դիմում գրել։ Իշխանական շրջանակներից էլ ասում էին, որ Փաշինյանին հորդորով է հեռանում՝ տեղը զիջելով հեղափոխականի, որպեսզի մեծ թափով սկսեն համակարգային կոռուպցիայի բացահայտումը։ Ինքը՝ Յոլյանը, մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ 14 տարի ոլորտում է, 2017-ից պալատի նախագահն է՝ հոգնել է, բացի այդ՝ անձնական պլաններ ունի, եւ իրեն շատ ժամանակ է հարկավոր դրանք իրագործելու համար։
Բիզնեսո՞վ եք զբաղվելու․ հարցին Յոլյանն ասաց, որ չի ցանկանում պատասխանել․ «Ինչ պիտի անեի, արել եմ, հետեւիցս թողնում եմ լուրջ պրոֆեսիոնալ թիմ՝ ունակ»։
Հաստա՞տ ճնշումներ չեն եղել։ «Միայն արյան ճնշում»,- կատակեց նա։ «Այս պահին գտնում եմ, որ իմ ընտանիքին ավելի շատ եմ պետք»։ Իսկ հնարավո՞ր է Ձեր ընկերը՝ Սերժ Սարգսյանն է խորհուրդ տվել դիմում գրել, ընդդիմությունը, ասում են, նոր թափով իշխանափոխության պայքար է սկսելու։ «Լավ, էլի։ Կրկնում եմ՝ հազար ուրիշ խնդիրներ ունեմ, որոնք ավելի կարեւոր են»։
Յոլյանին փոխարինողի երկու անուն է շրջանառվում՝ Ատոմ Ջանջուղազյանի եւ ՔՊ-ական նախկին պատգամավոր, պալատի անդամ Եղիշե Սողոմոնյանի։ Սակայն Յոլյանի հետ զրույցից հասկանալի դարձավ, որ առավել հավանական է վերջինի թեկնածությունը։ Նա ասաց, որ «երիտասարդ, թարմ» ուժ կգա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա