Դատավոր Արթուր Մկրտչյանը չի բավարարել զոհվածի երեխայի հայրության ճանաչման հայցադիմումը.կարգապահական վարույթ է հարուցվել
44-օրյա պատերազմում զոհված Վրեժ Պողոսյանի այրին՝ Վերոնիկա Մնացականյանը, հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ նորածնի հայրության ճանաչման պահանջով, քանի որ երեխան ծնվել էր հոր զոհվելուց երկու օր անց, սակայն դատարանը մերժել է հայցադիմումը։ Ըստ դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանի՝ հայցադիմումը ներկայացվել է առանց հայրության ճանաչման գրանցման համար ինչ-որ մարմնի կողմից մերժում ստանալու։
NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Դիանա Գրիգորյանը հայտնեց, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին խնդրանքով դիմել են Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով։ Հանձնաժողովն էլ դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Այս հարցով նիստը ԲԴԽ-ն նշանակել է հունվարի 21-ին։
Փաստաբանն ասաց, որ Վրեժ Պողոսյանի այրին մերժում ստանալուց հետո վերաքննիչ բողոք է ներկայացրել, ինչը դատարանը բավարարել է եւ ուղարկել նոր քննության։
Գրիգորյանը պատմեց, որ Արթուր Մկրտչյանն այս հայցադիմումը քննել է շուրջ 6 ամիս, սակայն, ըստ նրա, այն պետք էր քննել ընդամենը 2-3 ամիս։
«Պետք է որոշակի քայլեր իրականացվեն, որ այդ ահագնացող տեմպերով անկում ապրող արժեքային համակարգը կանգնեցվի։ Ես գտնում եմ, որ այս որոշումն անաբարոյականություն է, որ թե սխալ դատական ակտ։ Երբ անձն իր կյանքը հայրենիքին է նվիրում, չի հասցնում անգամ իր երեխային տեսնել, ու դատավորը որոշում է մերժել հայրության ճանաչումը»,- ասաց նա։
Ըստ փաստաբանի՝ դատական ակտը սխալ է նաեւ իրավական առումով. «Հայաստանում չկա այնպիսի մարմին, որ մեկ ծնողի դիմումի հիման վրա իրականացնի հայրության ճանաչում կամ գրանցում»։
Գրիգորյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանվում է՝ եթե արդար դատական կարգը չի պահպանվում, ապա այդ դիմումը ենթակա է վերադարձման, ոչ թե վարույթ ընդունելու։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան