Իրենց գոյությունն արդարացնելու համար հարմար առիթ են գտել
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԲԴԽ կողմից ընդունված վերջին շրջանի որոշումները, հատկապես կապված դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ, ինչպես նաև Ալեքսանդր Ազարյանի՝ Դատավորների միության նախագահ ընտրվելու փաստը պարզապես հիստերիայի հերթական ալիք են բարձրացրել, այսպես կոչված, սորոսական շրջանակների, մասնավորաբար այդ թևի «իրավապաշտպան» բլոկի ներկայացուցիչների շրջանում։ Այդ առիթով վերջին մի քանի օրերին նրանք բավական ակտիվ գրառումների ու հարցազրույցների շարքով են հանդես գալիս՝ առիթն օգտագործելով ու ևս մեկ անգամ բարձրացնելով իրենց համար այդքան սիրելի և օրակարգի թիվ մեկ հարց հանդիսացող՝ դատական համակարգը «քլնգելու» թեման։
Միմյանց հերթ չտալով՝ նրանք դարձյալ սկսել են խոսել դատական համակարգում վեթթինգ իրականացնելու և օր առաջ «անցումային արդարադատությունը» կյանքի կոչելու կարևորության մասին։ Նրանցից ոմանք նաև համակարգային լ յուստրացիայի թեման են վերստին հիշել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս շրջանակներն իրենց գոյությունն ու ֆինանսավորումն արդարացնելու համար վերստին հարմար առիթ են գտել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ-ում գործող «արևմտյան» «իրավապաշտպան» բլոկը պատրաստվում է հերթական «ֆլեշ մոբն» իրականացնել և վերոնշյալ թեմաներով աղմուկի նոր չափաբաժին նետել դաշտ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա