Փոքր վնասներ ենք կրել, փլուզումներ չկան. Գեւորգ Փարսյանը` Կապանում տեղի ունեցած երկրաշարժի մասին
Համայնքապետն ասում է, որ այս պահին բնակիչների մոտ խուճապ չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը:
«Խուճապն առավոտ էր մի պահ, զգալի ցնցվել է քաղաքում, բնակիչները վախեցել էին: Փոքր վնասներ կրել ենք, բայց փլուզումներ չկան, որոշ տեղերում պատերին ճաքեր են առաջացել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 07:25-ին գրանցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում և մի շարք գյուղերում՝ 4-5 բալ ուժգնությամբ, Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան