«Կգնամ հիմնարկ, ես էլ իրեն կազատեմ»․ Ուրցաձորի նախկին համայնքապետն անօրինական է համարում իր ազատումը
Արարատի մարզի Վեդի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը մարտի 27-ին սպասվող արտահերթ ընտրություններից առաջ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում վարչական ղեկավարներ է նշանակել։ Այս նշանակումներով, Գարիկ Սարգսյանը, ըստ էության, ազատել է դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ համամասանական ընտրությունների արդյունքում իրեն պարտության մատնած համայնքապետերին։
Ուրցաձորի արդեն նախկին վարչական ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշումն անօրինական է համարում։
«Ես օրինական ընտրված համայնքապետ եմ, ինքը որպես համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար ուզում է ազատել ինձ։ Գարիկ Սարգսյանի որոշումը որեւէ իրավական հիմք չունի։ Իմ լիազորություններն ավարտվում են 2023 թվականին, տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում նշված է, որ համայնքապետի լիազորությունները կարող են դադարեցվել համայնքի նոր ղեկավարի ընտրվելուց հետո, բայց քանի որ համայնքապետ չի ընտրվել, մեր լիազորություններն ուժի մեջ են։ Միայն համայնքի ղեկավարի լիազորությունների մեջ է մտնում ազատումներ եւ նշանակումներ անելը, ժամանակավոր պաշտոնակատարը դրա իրավունքը չունի»,- նշեց Անդրեասյանը։
Նա նշեց, որ գնալու է համայնքապետարան եւ շարունակելու իր աշխատանքը՝ անկախ այն հանգամանքից, որ այնտեղ կարող է լինել Ուրցաձորի ղեկավարի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը։
«Կգնամ հիմնարկ, ես էլ իրեն կազատեմ՝ Գարիկին։ Ես համայնքը իրենց չեմ հանձնելու, չեմ վստահելու։ Ես գնալու եմ համայնքապետարան եւ շարունակելու եմ իմ աշխատանքը, աշխատողները՝ նույնպես։ Իմ ասածն օրինական դաշտում է, որովհետեւ իմ լիազորություններն օրինական են։ Եթե ինչ-որ խնդիրներ առաջանան, ես կկանչեմ իրավապահ մարմիններին, թող դուրս հրավիրեն իրեն, որովհետեւ անօրինական նշանակում է»,- ընգծեց Ռաֆիկ Անդրեասյանը։
Անդրեասյանը ընտրություններից առաջ համայնքի բնակավայրերում ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման հարցում դիտավորություն է տեսնում։
«Իշխանությունը փորձում է զավթել տեղական ինքնակառավարման մարմինները»,- շեշտեց նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Իմ հզոր համայնք» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։ Առավել շատ ձայներ էր ստացել «Իմ հզոր համայնքը», որի ընտրացուցակը գլխավորում էր Սիսավան համայնքի արդեն նախկին ղեկավար Սպարտակ Թարթիկյանը։ Այդ ցուցակում էր նաեւ Ռաֆիկ Անդրեասյանը։
Միանձնյա իշխանություն ձեւավորել որեւէ ուժ չկարողացավ, սակայն կոալիցիա եւս չկազմվեց։
Դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին եւ հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարվեց նոր ընտրություններ անցկացնելու մասին։ Իսկ տարեսկզբին, վարչապետի որոշմամբ, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Գարիկ Սարգսյանը, որը ընտրություններում գլխավորում էր ՔՊ–ի ցուցակը։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան