Անհետացել են Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին եւ կնիքը
Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին եւ կնիքն անհետացել են։ Երեկ մեր թիմակիցները գնացել էին համայնքապետարան, որ վերցնեն համայնքապետի սենյակի բանալին, սակայն աշխատասենյակի դուռը փակ է եղել։ Չկան՝ ո՛չ բանալին, ո՛չ կնիքը․ Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ, «Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը։
«Փաստն այն է, որ Վարդենիսի նախկին ղեկավարությունը խոչընդոտում է ոչ միայն ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի մուտքն իր աշխատավայր, այլեւ ընտրված ավագանու: Խնդիրն այն է, որ խոշորացված Վարդենիսի կազմում գտնվող բոլոր այն գյուղերը, որոնցում պետք է տեղի ունենար հաստիքների փոփոխություն, նոր աշխատակազմի ձեւավորում՝ այդ գործընթացն էլ չի կատարվում։ Տապալվել է ամբողջ Վարդենիս խոշորացված համայնքի կառավարումը։ Իսկական քաոս է։ Մենք չգիտենք, թե, օրինակ, Գեղամասարի կամ Ծովակի համայնքապետի լիազորությունները դադարեցվա՞ծ են, թե՞ ոչ»,- ասաց Շահնազարյանը։
Նա նշեց, որ Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալու եւ կնիքի անհետացման առնչությամբ գրավոր դիմել են համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին՝ որպես պաշտոնատար անձի, եւ պահանջել՝ հանձնման եւ ընդունման ակտերով տրամադրել կնիքը, աշխատասենյակի բանալիները:
«Մինչեւ այս պահը մենք դեռ չգիտենք, թե ում մոտ են համայնքապետի աշխատասենյակի բանալին եւ կնիքը: Մենք չգիտենք, թե ինչ գործողություններ կարող են արվել այդ կնիքով»,- ասաց Շահնազարյանը։
Անդրադառնալով սահմանային լարվածությանը, Գեղարքունիքի մարզում թշնամու կողմից արձակված անկանոն կրակին, որի հետեւանքով երեք զոհ ունեցանք, Շահնազարյանն ասաց, որ այս դեպքերից հետո նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի հետ այցելել են սահմանամերձ գյուղեր, տեղում ծանոթացել իրավիճակին, շփվել սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ։
«Այս դեպքերից հետո աշխատանքային առաջին այցն ենք կատարել սահման՝ Նորաբակ եւ Կութ գյուղեր՝ հանդիպելու սահմանամերձ գյուղերում ապրող մեր հայրենակիցների հետ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին «Միասնական Վարդենիս» եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից՝ 14 քվեով։
Ավագանու ՔՊ-ական անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ավել ուշ հանդես են եկել առաջարկով՝ չեղարկել ընտրությունների արդյունքներն ու նոր ընտրություններ անցկացնել, ապա՝ դիմել վարչական դատարան՝ չեղարկելու դեկտեմբերի 30-ին կայացած՝ համայնքապետի ընտրությունների արդյունքները։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան