Ձեռքով մակագրումը վտանգում է դատական իշխանության ներքին անկախությունը․ Ալվինա Գյուլումյան
Երբ մակագրությունը կատարվում է դատարանի նախագահի կողմից՝ գործ ունենք դատական իշխանության ներսում անկախության խնդրի հետ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ խոսելով արդեն մի քանի ամիս շարունակվող պրակտիկայի մասին, երբ Երևանի բոլոր դատարաններում ոչ թե համակարգիչն է պատահականության սկզբունքով ընտրում՝ որ գործը որ դատավորը քննի, այլ դատարանի նախագահը գործերը ձեռքով մակագրում է այս կամ այն դատավորին։
Խնդիրն առաջացավ այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն դեռ հուլիսին առգրավեց գործերը մակագրող համակարգիչն ու սերվերը և մինչև այսօր չի վերադարձրել, ոչ էլ փոխարինող նոր սերվեր է ձեռք բերվել։ Մասնագիտական շրջանակները մտավախություն ունեն, որ դա արվել է միտումնավոր՝ քաղաքական ենթատեքստ ունեցող դատական գործերով իշխանությունների համար ցանկալի որոշումներ ունենալու համար։
«Վտանգված է դատական իշխանության ներքին անկախությունը, այսինքն, դատարանի նախագահի կամքից է արդեն կախված դառնում՝ ո՛ր դատավորը ո՛ր գործը քննի»,-ասաց Ալվինա Գյուլումյանը։
Նա արձանագրեց, որ այստեղ խնդիրը բոլոր գործերը չեն, այլ կան առանձին գործեր, որոնք առավել զգայուն են, դրանց մասին է խոսքը։
«Ես չեմ կասկածում, ես ուղղակի ասում եմ, թե դրանք ինչ վտանգներ են իրենց մեջ պարունակում»,-ասաց նախկին դատավորը։
Նա չբացառեց, որ այս պարագայում գործերի քննությունը վերահսկելի կարող է դառնալ իշխանությունների կողմից։
«Եթե դատարանի նախագահն է մակագրում, պետք է ինքն արդեն որոշած լինի, թե որ դատավորն է քննելու, այսինքն, օբյեկտիվ չափորոշիչներ չեն գործում տվյալ դեպքում, և գործ ունենք դատական իշխանության ներսում դատավորների անաչառության հետ»,-փաստեց Ալվինա Գյուլումյանը։
Մի խումբ դատավորներ այս օրերին հայտարարությամբ են հանդես եկել, որով մտահոգություն են հայտնում, որ Արդարադատության նախարարը չարաշահում է կարգապահական վարույթներ հարուցելու՝ իր լիազորությունը։
Սահմանադրական դատարանի նախկին դատավորը նշեց, որ այս դեպքում, ընդհանրապես, գործ ունենք դատական իշխանության անկախության նկատմամբ որոշակի ռիսկերի հետ։
«Այստեղ էլ գործ ունենք դատական իշխանության հանդեպ մեկ այլ իշխանության միջամտության հետ»,-ասաց Ալվինա Գյուլումյանը։
Երկու պարագան էլ նախկին դատավորը խիստ բացասական գնահատեց։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան