Վաղարշակ Հարությունյանի նշանակումը ծաղրուծանակի թեմա է դարձել. դրան դեմ է եղել անգամ Արարատ Միրզոյանը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս վերջապես կատարվեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի երազանքը, և նա նշանակեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիա զոր դեսպան։
«Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում նշել էր, որ Վաղարշակ Հարությունյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանի հարցումը երկու անգամ ուղարկվել է Մոսկվա, սակայն այնտեղից պատասխան չի եղել, ինչը փաստացի նշանակում է մերժում: Մեր աղբյուրները պնդում են, որ ռուսական կողմը կտրուկ դեմ է եղել այս նշանակմանը, և, ինչպես տեղեկացրել էին, այս հարցում Վլադիմիր Պուտինին Նիկոլ Փաշինյանն անձամբ էր դիմել և խնդրել հաստատել Հարությունյանի թեկնածությունը։ Այս ամենի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։
Մասնավորաբար, ԱԳՆ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարությունում Վաղարշակ Հարությունյանի նշանակումը ոչ միանշանակ է ընդունվել. մեր տեղեկություններով՝ այդ նշանակմանը դեմ է եղել նույնիսկ նախարար Արարատ Միրզոյանը։ Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ Հարությունյանի թեկնածության առաջադրման, առավել ևս՝ նշանակման փաստը նախարարությունում ծաղրուծանակի առարկա է դարձել, մեծամասնությունը հեգնանքով ու տարակուսանքով է վերաբերվել այս հանգամանքին։
Հավելենք, որ, «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում դիվանագիտական կորպուսում փոփոխությունները կշարունակվեն. մեզ փոխանցեցին, որ իշխանությունները մտադիր են էապես փոխել դեսպանների կազմը: Ի դեպ՝ առաջիկայում հավանական նշանակվողների ցանկում, մեր աղբյուրի փոխանցմամբ, բավական ուշագրավ դեմքեր կան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան